Սպերցյանն ամենաբարձր գնահատականն է ստացել, Պետրոսյանը զարգացրել է 33,4 կմ/ժ արագություն․ Հայաստանի վիճակագրությունը Չեռնոգորիայի դեմ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի հավաքականը Չեռնոգորիային պարտվել է 2:3 հաշվով ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի երկրորդ տուրում։ Եղիշե Մելիքյանի թիմը խաղի ընթացքում երկու անգամ հավասարեցրել է հաշիվը, սակայն 89-րդ րոպեին բաց է թողել վճռորոշ գոլը։ Չնայած պարտությանը՝ Հայաստանի մի քանի ֆուտբոլիստներ աչքի են ընկել անհատական ցուցանիշներով։
SofaScore-ի վարկածով հայ ֆուտբոլիստներից ամենաբարձր գնահատականը ստացել է Էդուարդ Սպերցյանը՝ 8,6։ Ավագը գոլ է խփել, կատարել չորս առանցքային փոխանցում և հաղթել յոթ մենապայքարում։ Գոլի հեղինակ դարձած Արթուր Սերոբյանը ստացել է 7,4 գնահատական։ Նա երկու հարված է կատարել դարպասին և ունեցել թիմում սպասվող գոլերի ամենաբարձր ցուցանիշը՝ 0,46 xG։
Առանձնահատուկ էր այս հանդիպումը Արգիշտի Պետրոսյանի համար։ 33-ամյա պաշտպանը Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմում խաղացել է առաջին անգամ․ սա ընդամենը նրա երկրորդ հանդիպումն էր ազգային թիմում։ Նա կատարել է 10 հեռացում, հաղթել չորս օդային մենապայքարում և Ժիրայր Շաղոյանի հետ գրանցել Հայաստանի ֆուտբոլիստների ամենաբարձր արագությունը՝ 33,4 կմ/ժ։ Հոկտեմբերի 16-ին Պետրոսյանը կդառնա 34 տարեկան։
Հանդիպման ընդհանուր վիճակագրությունը
Հայաստան — Չեռնոգորիա
| Ցուցանիշ | Հայաստան | Չեռնոգորիա |
|---|---|---|
| Գնդակի տիրապետում | 53% | 47% |
| Հարվածներ | 10 | 12 |
| Գրոհներ | 28 | 33 |
| Անկյունայիններ | 2 | 4 |
| Փոխանցումների ճշգրտություն | 88% | 86% |
| Ճշգրիտ փոխանցումներ | 427 | 353 |
| Անցած տարածություն | 108,7 կմ | 111 կմ |
| Սեյվեր | 3 | 2 |
| Դեղին քարտեր | 2 | 2 |
Հայաստանն ավելի շատ է տիրել գնդակին և ավելի ճշգրիտ փոխանցումներ կատարել, իսկ Չեռնոգորիան ավելի հաճախ է հարվածել դարպասին և ավելի շատ անկյունայիններ իրացրել։
Հայաստանի ֆուտբոլիստների վիճակագրությունը
Գոլեր
-
1 — Արթուր Սերոբյան
-
1 — Էդուարդ Սպերցյան
Գոլային փոխանցումներ
-
1 — Օգնեն Չանչարևիչ
-
1 — Գեորգի Հարությունյան
SofaScore-ի գնահատականներ
-
8,6 — Էդուարդ Սպերցյան
-
7,4 — Արթուր Սերոբյան
-
7,1 — Գեորգի Հարությունյան
Հարվածներ դարպասին
-
2 — Արթուր Սերոբյան
-
1 — Սպերցյան, Բանդիկյան
Չիրացված գոլային պահեր
-
1 — Նարեկ Հովհաննիսյան
Սպասվող գոլեր (xG)
-
0,46 — Արթուր Սերոբյան
-
0,18 — Նարեկ Հովհաննիսյան
-
0,09 — Արթուր Ղարիբյան
-
0,06 — Էդուարդ Սպերցյան
-
0,02 — Արտեմ Բանդիկյան
Ճշգրիտ փոխանցումներ
-
78 — Գեորգի Հարությունյան (93%)
-
57 — Էդուարդ Սպերցյան (89%)
-
50 — Նաիր Տիկնիզյան (81%)
-
46 — Արգիշտի Պետրոսյան (94%)
Առանցքային փոխանցումներ
-
4 — Էդուարդ Սպերցյան
-
2 — Գեորգի Հարությունյան
-
1 — Բանդիկյան, Ղարիբյան, Չանչարևիչ
Գնդակի հեռացումներ
-
10 — Արգիշտի Պետրոսյան
-
4 — Գեորգի Հարությունյան
-
3 — Բանդիկյան, Չանչարևիչ
Գնդակի խլումներ փոխանցման ճանապարհին
-
3 — Կարլեն Հովհաննիսյան
-
2 — Գեորգի Հարությունյան
Խլումներ
-
3 — Էդուարդ Սպերցյան
-
2 — Հարությունյան, Կարլեն Հովհաննիսյան, Բանդիկյան
-
1 — Սերոբյան, Նարեկ Հովհաննիսյան, Պետրոսյան, Ղարիբյան, Տիկնիզյան
Հաղթած մենապայքարներ
-
7 — Էդուարդ Սպերցյան
-
6 — Արտեմ Բանդիկյան
-
4 — Նարեկ Հովհաննիսյան
-
3 — Կարլեն Հովհաննիսյան, Գեորգի Հարությունյան
Հաղթած օդային մենապայքարներ
-
4 — Արգիշտի Պետրոսյան
-
2 — Գեորգի Հարությունյան
Վաստակած խախտումներ
-
4 — Արտեմ Բանդիկյան
-
3 — Էդուարդ Սպերցյան
-
2 — Օգնեն Չանչարևիչ
Խաղի ընթացքում անցած տարածություն
-
11,3 կմ — Արտեմ Բանդիկյան
-
11,2 կմ — Նաիր Տիկնիզյան
-
10,7 կմ — Էդուարդ Սպերցյան
Ամենաբարձր արագություն
-
33,4 կմ/ժ — Արգիշտի Պետրոսյան (հոկտեմբերի 16-ին կդառնա 34 տարեկան)
-
33,4 կմ/ժ — Ժիրայր Շաղոյան
-
32,5 կմ/ժ — Արթուր Սերոբյան
Դեղին քարտեր
-
1 — Արթուր Սերոբյան և Էդգար Սևիկյան

Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 2-ին՝ հյուրընկալվելով Կիպրոսին։ Արթուր Սերոբյանը որակազրկման պատճառով բաց կթողնի խաղը։