SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Սպերցյանը Լատվիայի դեմ խաղից առաջ․ «Վաղվա խաղը նոր էջ կբացի հայկական ֆուտբոլի պատմության մեջ»


Սպերցյանը Լատվիայի դեմ խաղից առաջ․ «Վաղվա խաղը նոր էջ կբացի հայկական ֆուտբոլի պատմության մեջ»
Ֆուտբոլ

Հայաստանի հավաքականը ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2026/27 մրցաշրջանը կսկսի սեպտեմբերի 25-ին՝ տանը ընդունելով Լատվիային։ Կարճ ժամանակահատվածում թիմին չորս հանդիպում է սպասվում, իսկ մրցաշարի մեկնարկին այն մոտենում է կադրային կորուստներով։ Նախախաղային մամուլի ասուլիսում ավագ Էդուարդ Սպերցյանը խոստովանեց, որ խաղացանկը ծանր է լինելու, սակայն ընդգծեց՝ այժմ ֆուտբոլիստների բոլոր մտքերը կենտրոնացած են առաջին խաղի վրա։

Սպերցյանի համար սա վերադարձ է հավաքական՝ Սաուդյան Արաբիայի իր նոր ակումբում երեք ամիս անցկացնելուց հետո։ Նա պատմեց, թե ինչ մարզավիճակում է մոտեցել հանդիպմանը, խոսեց նորեկ Արթուր Գարիբյանի մասին և բացատրեց, թե ինչ կարող է օգնել Հայաստանին Լատվիայի դեմ խաղում։ Ավագը նաև պատասխանեց խաղադաշտում իր դիրքի, հավաքականի նոր մարզաշապիկի և խմբում թիմի հնարավորությունների մասին հարցերին։

Էդուարդ Սպերցյանի մամուլի ասուլիսը Լատվիայի դեմ խաղից առաջ

Իր մարզավիճակի և հավաքական վերադառնալու մասին

«Սաուդյան Արաբիայում շատ մրցաշարեր կան, մենք խաղում ենք յուրաքանչյուր չորս օրը մեկ։ Թիմը լավն է, ես փորձ եմ ձեռք բերում։ Շատ էի կարոտել Հայաստանի հավաքականը, ինձ համար մեծ պատիվ է խաղալ երկրի համար։ Ուստի հիմա ուրախ եմ, որ այստեղ եմ։ Առջևում չորս ծանր խաղ կա, բայց մենք պատրաստ ենք։ Լատվիայի դեմ բազմիցս խաղացել ենք, բայց պարզ է, որ անցյալին նայել պետք չէ։ Ապրում ենք նոր օրով, վաղը բոլորովին այլ խաղ է լինելու։ Թիմի տրամադրությունը մարտական է։ Մեզ մոտ հիանալի մթնոլորտ է, հուսով եմ՝ դա մեզ կօգնի դրական արդյունքների հասնել»։

Արթուր Գարիբյանի մասին

«Ես զրուցել եմ Արթուր Գարիբյանի հետ։ Նա տաղանդավոր և հեռանկարային ֆուտբոլիստ է, նրան մեծ ապագա է սպասվում։ Մենք շատ ուրախ ենք, որ նա միացել է Հայաստանի հավաքականին, նրան ամենայն բարիք եմ մաղթում»։

Լատվիայի դեմ սպասվող խաղի մասին

«Չեմ կարող ասել, թե ինչպես կընթանա Լատվիայի դեմ խաղը։ Եթե ճիշտ կատարենք մեր աշխատանքը, լավ հանդիպում կստացվի։ Մեզ համար կարևոր է վերահսկել գնդակը և հաղթել մենապայքարներում»։

Կարճ ժամանակահատվածում չորս խաղ անցկացնելու մասին

«Հիմա չեմ կարող ասել, առայժմ կենտրոնացած ենք միայն վաղվա խաղի վրա։ Իհարկե, խաղացանկը ծանր է, բայց ոչինչ անել չենք կարող, պետք է պրոֆեսիոնալ մնանք»։

Հավաքականում խաղալուց ֆուտբոլիստների հրաժարվելու մասին Եղիշե Մելիքյանի խոսքերի վերաբերյալ

«Կարծում եմ՝ պետք է խոսենք և մտածենք միայն վաղվա խաղի մասին»։

Հավաքականի նոր մարզաշապիկի մասին

«Մարզաշապիկը հիանալի է, գույները հաճելի ու ծանոթ են։ Իրականում կարևոր չէ, թե ինչ գույնի է մարզաշապիկը, գլխավորը խաղում հաղթելն է։ Մենք խաղում ենք երկրի համար, Աստված տա՝ սա հաղթական մարզաշապիկ լինի։ Նայելով մեր թիմին՝ կարող եմ վստահությամբ ասել, որ վաղվա խաղը նոր էջ կբացի հայկական ֆուտբոլի պատմության մեջ»։

Հարցին, թե մարզաշապիկի վրայի հայոց այբուբենի տառերը կօգնե՞ն դրանք սովորել այն ֆուտբոլիստներին, որոնք դեռ չգիտեն դրանք, Սպերցյանը պատասխանեց.

«Հնարավոր է։ Կտեսնենք»։

Խաղադաշտում իր դիրքի մասին

«Ինձ համար դա կարևոր չէ, յուրաքանչյուր մարզիչ խաղի իր տեսլականն ունի։ Ինձ համար կարևոր չէ, թե որ դիրքում եմ խաղում։ Հավաքականում ես միշտ չէ, որ շատ խորքից եմ խաղում, մասնակցում եմ նաև գրոհներին։ Ակումբում նույնպես հաճախ ավելի մոտ եմ խաղում պաշտպանությանը։ Այնպես որ հավաքականում ինձ հարմար է այդպես խաղալ, խնդիր չկա»։

Խմբում հաղթելու Հայաստանի հնարավորությունների մասին

«Շանսեր միշտ կան՝ յուրաքանչյուր խաղում։ Ամեն ինչ մեզնից է կախված, առայժմ հեռուն չեմ նայում։ Մեր թիմը մեծ մոտիվացիա ունի, և վաղը կսկսենք պայքարը»։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։