Սպերցյանը գոլային փոխանցում կատարեց, սակայն «Ալ-Ահլին» կրեց մրցաշրջանում առաջին պարտությունը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Ալ-Ահլիի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցման հեղինակ է դարձել Սաուդյան Արաբիայի առաջնության 4-րդ տուրի՝ «Ալ-Խոլուդի» դեմ խաղում։
Հանդիպումն ավարտվել է Սպերցյանի թիմի՝ 1:3 հաշվով պարտությամբ։ «Ալ-Ահլիի» համար սա Պրո լիգայի ընթացիկ մրցաշրջանում առաջին պարտությունն էր։
«Ալ-Ահլիի» միակ գոլը խփել է Այվան Թոունին՝ Սպերցյանի փոխանցումից հետո։ Հայ կիսապաշտպանի համար սա ընթացիկ առաջնությունում երկրորդ գոլային փոխանցումն էր։
«Ալ-Խոլուդի» կազմում աչքի են ընկել Կարտախենան, Դոմինգեշը և Սավանը։
Սպերցյանը խաղադաշտում անցկացրել է ամբողջ հանդիպումը և SofaScore-ից ստացել է 7,0 գնահատական։
Էդուարդ Սպերցյանի վիճակագրությունը․
- Խաղացած րոպեներ՝ 90+,
- Հարվածներ՝ 2 (0,12 xG),
- Գոլային փոխանցումներ՝ 1,
- Առանցքային փոխանցումներ՝ 4,
- Փոխանցումներ եզրից՝ 3-ը՝ 8-ից,
- Ճշգրիտ փոխանցումներ՝ 45 (83%),
- Հաջող դրիբլինգ՝ 2-ը՝ 3-ից,
- Գնդակի կորուստներ՝ 17,
- Վաստակած խախտումներ՝ 1,
- Գնդակի խլումներ՝ 1,
- Գնդակի հեռացումներ՝ 1,
- Գնդակի վերադարձներ՝ 4,
- Հաղթած մենապայքարներ՝ 4-ը՝ 8-ից,
- Խախտումներ՝ 1։
Չորս տուրից հետո Սպերցյանի հաշվին Սաուդյան Արաբիայի առաջնությունում երկու գոլային փոխանցում և մեկ գոլ կա։