Հայաստանի պատանեկան հավաքականը կմասնակցի բռնցքամարտի Եվրոպայի U17 առաջնությանը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի բռնցքամարտի պատանեկան հավաքականները՝ տղաների և աղջիկների, կմասնակցեն Եվրոպայի U17 առաջնությանը, որը կանցկացվի Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում՝ 2026 թվականի հոկտեմբերի 1-ից 12-ը։
Մրցաշրջանի կարևորագույն միջազգային ստուգատեսներից մեկից առաջ հայ բռնցքամարտիկներն անցկացրել են հագեցած ուսումնամարզական հավաքներ։ Հայաստանի պատվիրակությունը Չեռնոգորիա կմեկնի հոկտեմբերի 1-ին։
Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կներկայացնի ընդհանուր առմամբ 16 բռնցքամարտիկ՝ 13 պատանի և 3 աղջիկ։ Մրցաշարին մասնակցության հայտ են ներկայացրել 40 երկրների մարզիկներ։
Հայաստանի հավաքականի կազմը
Տղաներ
- 46 կգ — Լևոն Չիլինգարյան
- 48 կգ — Սամվել Գրիգորյան
- 50 կգ — Հակոբ Շարբաթյան
- 52 կգ — Վաղինակ Հակոբյան
- 54 կգ — Գագիկ Գրիգորյան
- 57 կգ — Մենուա Ուլիխանյան
- 60 կգ — Էդուարդ Քարամյան
- 63 կգ — Տիգրան Բաղդասարյան
- 66 կգ — Ռոմիկ Հարությունյան
- 70 կգ — Բագրատ Ղազարյան
- 75 կգ — Նարեկ Կիրակոսյան
- 80 կգ — Արտյոմ Խորենյան
- +80 կգ — Տրդատ Հովհաննիսյան
Ավագ մարզիչ՝ Աշիկ Գրիգորյան։
Մարզիչ՝ Արթուր Ուլիխանյան։
Աղջիկներ
- 50 կգ — Լիանա Շահինյան
- 52 կգ — Կարինե Դալլաքյան
- 54 կգ — Եվա Գրիգորյան
Ավագ մարզիչ՝ Խաչիկ Խաչատրյան։
Բուդվայում կայանալիք Եվրոպայի U17 առաջնությունը կհավաքի մայրցամաքի ուժեղագույն երիտասարդ բռնցքամարտիկներին և կդառնա նոր սերնդի մարզիկների համար կարևոր միջազգային փորձարկում։
