SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Սոֆին Քևորկյանը դարձավ պրոֆեսիոնալ․ Հայաստանի հավաքականի դարպասապահը պայմանագիր է կնքել «Բրուքլինի» հետ


Սոֆին Քևորկյանը դարձավ պրոֆեսիոնալ․ Հայաստանի հավաքականի դարպասապահը պայմանագիր է կնքել «Բրուքլինի» հետ
Ֆուտբոլ

Հայաստանի կանանց ազգային հավաքականի դարպասապահ Սոֆին Քևորկյանը կարիերան կշարունակի ամերիկյան «Բրուքլին» ակումբում։ Ակումբը պաշտոնապես հայտարարել է 23-ամյա ֆուտբոլիստուհու հետ պայմանագիր կնքելու մասին։ Սա կլինի Քևորկյանի կարիերայի առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը։

Գործարքը ուժի մեջ կմտնի լիգայի և ֆեդերացիայի անհրաժեշտ հաստատումները ստանալուց հետո։

Համալսարանական ֆուտբոլից՝ պրոֆեսիոնալ մակարդակ

Մինչև «Բրուքլին» տեղափոխվելը Քևորկյանը հանդես է եկել ԱՄՆ-ի ուսանողական ֆուտբոլում՝ ներկայացնելով Սան Դիեգոյի համալսարանը և Լուիզիանայի պետական համալսարանը (LSU)։

Առաջին երկու մրցաշրջանները նա անցկացրել է San Diego Toreros-ի կազմում՝ պարբերաբար ընդգրկվելով մեկնարկային կազմում։ Մրցաշրջաններից մեկում հայ դարպասապահը համալսարանի ռեկորդ է սահմանել՝ կատարելով 97 սեյվ։

Վերջին երկու տարիներին Քևորկյանը ներկայացրել է LSU-ն և այնտեղ ևս կարողացել է դառնալ հիմնական դարպասապահ։ Վերջին մրցաշրջանում նա օգնել է թիմին հասնել SEC կոնֆերենցիայի եզրափակիչ, ինչպես նաև դուրս գալ NCAA առաջնության Sweet 16 փուլ, ինչը համալսարանի ծրագրի պատմության լավագույն արդյունքն էր։

Մրցաշրջանի 13 խաղում Քևորկյանը կրել է ընդամենը մեկ պարտություն, անցկացրել երեք «չոր» հանդիպում և կատարել 38 սեյվ։

Վեց հանդիպում Հայաստանի հավաքականում

Հայաստանի կանանց ազգային հավաքականում Սոֆին Քևորկյանը նորամուտը նշել է 2025 թվականի փետրվարին։ Այդ ժամանակից ի վեր դարպասապահը ազգային թիմի կազմում անցկացրել է վեց հանդիպում։

Վերջին անգամ նա հավաքականի կազմում խաղադաշտ է դուրս եկել 2026 թվականի մարտին՝ կանանց աշխարհի 2027 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակում։

«Բրուքլինի» գլխավոր մարզիչ Ալեքս Սմիթը նշել է նոր դարպասապահի վստահությունն ու առաջնորդական հատկանիշները։

«Սոֆինը վստահություն և լուրջ ներկայություն է հաղորդում դարպասապահի դիրքին։ Նրա սառնասրտությունը, մրցակցային բնավորությունն ու կարևոր սեյվեր կատարելու ունակությունը մեծ օգուտ կտան մեր թիմին այս մրցաշրջանում։ Մենք ուրախ ենք Սոֆինին ողջունել «Բրուքլինում» և անհամբեր սպասում ենք թիմի արդյունքներում նրա ներդրմանը», — ասել է Սմիթը։

«Բրուքլինը» հանդես է գալիս Gainbridge Super League-ում (USL)՝ ԱՄՆ-ի կանանց պրոֆեսիոնալ ֆուտբոլի բարձրագույն դիվիզիոնում, որը մակարդակով զիջում է NWSL-ին։

Պրոֆեսիոնալ մակարդակ տեղափոխվելը նոր փուլ կլինի Քևորկյանի կարիերայում և Հայաստանի հավաքականի դարպասապահին հնարավորություն կտա շարունակաբար զարգանալ ու խաղային պրակտիկա ստանալ ԱՄՆ-ի կանանց գլխավոր առաջնություններից մեկում։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։