Կազմեք Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Ազգերի լիգայի հանդիպումների համար
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Ինչպիսի՞ն պետք է լինի Հայաստանի հավաքականի մեկնարկային դասավորությունը Ազգերի լիգայի առաջիկա հանդիպումներում։ Sportaran-ը պատրաստել է ինտերակտիվ տակտիկական վահանակ, որը հնարավորություն է տալիս ինքնուրույն ընտրել խաղային սխեման և կազմել ազգային թիմի հիմնական կազմը։
Կոնստրուկտորում ներկայացված է 29 ֆուտբոլիստներից բաղկացած արդիական ցանկը՝ հաշվի առնելով վերջին փոփոխությունները։ Արգիշտի Պետրոսյանը փոխարինել է վնասվածք ստացած Ստյոպա Մկրտչյանին, իսկ Խարիտոն Այվազյանը հրավիրվել է Էդգար Գրիգորյանի փոխարեն։
Դուք կարող եք համեմատել 4‑2‑3‑1, 4‑3‑3 և 3‑4‑2‑1 սխեմաները, ուսումնասիրել մեկնարկային կազմի մի քանի իրատեսական տարբերակ և մեկ հպումով փոխարինել ցանկացած ֆուտբոլիստի։ Վահանակը նաև ցույց է տալիս թիմի խնդրահարույց դիրքերը և գնահատում ֆուտբոլիստների համապատասխանությունն ընտրված դերերին։
Կազմեք մեկնարկային կազմի ձեր տարբերակը և կիսվեք կարծիքով մեկնաբանություններում։