Արման Ծառուկյանի և Դիլոն Դենիսի գոտեմարտը տեղափոխվել է հոկտեմբերի 23
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Real American Freestyle կազմակերպությունը հայտարարել է RAF 14 մրցաշարի անցկացման ժամկետի փոփոխության մասին։ Երեկոյի գլխավոր իրադարձությունը լինելու է Արման Ծառուկյանի և Դիլոն Դենիսի գոտեմարտը։
Մրցաշարն ի սկզբանե նախատեսված էր անցկացնել հոկտեմբերի 3-ին, սակայն այժմ այն կկայանա հոկտեմբերի 23-ին Լաս Վեգասում՝ Երևանի ժամանակով հոկտեմբերի 24-ի առավոտյան։
Ծառուկյանն ու Դենիսը կվիճարկեն RAF-ի առաջին չեմպիոնական գոտին Middleweight Crossover քաշային կարգում։ Նրանց դիմակայությունը պահպանել է գլխավոր իրադարձության կարգավիճակը և ընդգրկված է մրցաշարի թարմացված պաշտոնական քարտում։
Նոր ամսաթիվը լրացուցիչ հետաքրքրություն է առաջացնում՝ հաշվի առնելով UFC 331-ում ելույթից հետո Ծառուկյանի նկատմամբ սահմանված բժշկական որակազրկումը։ Կալիֆոռնիայի նահանգի մարզական հանձնաժողովը հայ մարտիկին հեռացրել է մրցումներից 45 օրով, այդ թվում՝ 30 օրով արգելելով կոնտակտային մարզումները։
Կազմակերպիչներն առայժմ չեն հստակեցրել՝ արդյոք այդ սահմանափակումները տարածվում են ըմբշամարտի մրցաշարին մասնակցելու վրա, և Ծառուկյանին անհրաժեշտ կլինի՞ բժշկի լրացուցիչ թույլտվություն։
