SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հայաստանի կազմում վեց փոփոխություն Կիպրոսի դեմ խաղում․ Սիմոնյանն ու Գարիբյանն առաջին անգամ կմեկնարկեն հիմնական կազմում


Հայաստանի կազմում վեց փոփոխություն Կիպրոսի դեմ խաղում․ Սիմոնյանն ու Գարիբյանն առաջին անգամ կմեկնարկեն հիմնական կազմում
Ֆուտբոլ

Հայտնի են Կիպրոսի և Հայաստանի հավաքականների մեկնարկային կազմերը Ազգերի լիգայի 2026/27 մրցաշրջանի երրորդ տուրի հանդիպման համար։

Հանդիպումը կկայանա այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Նիկոսիայում և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին։

Մեկնարկային կազմեր

Հայաստան․ Բեգլարյան — Բանդիկյան, Սիմոնյան, Պիլոյան, Հարությունյան, Տիկնիզյան — Կ. Հովհաննիսյան, Սպերցյան — Սևիկյան, Մանվելյան — Գարիբյան։

Կիպրոս․ Ֆաբիանո — Կոնոմիս, Կիպրիանու, Պանայոտու, Պիլեաս — Լոյզու, Կաստանոս, Անդրեու, Էդվարդս — Կակուլի, Պիտտաս։

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը զգալի փոփոխություններ է կատարել նախորդ՝ Չեռնոգորիայի դեմ Ազգերի լիգայի հանդիպման համեմատ։ Մեկնարկային կազմում միանգամից վեց փոփոխություն կա։

Առաջին րոպեներից խաղադաշտ դուրս կգան Արսեն Բեգլարյանը, Էրիկ Սիմոնյանը, Կառլեն Հովհաննիսյանը, Գոռ Մանվելյանը, Էդգար Սևիկյանը և Արթուր Գարիբյանը։

Ընդ որում, Էրիկ Սիմոնյանի և Արթուր Գարիբյանի համար սա կլինի առաջին հանդիպումը Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմում։

Երկու տուրից հետո Հայաստանն ունի 3 միավոր, իսկ Կիպրոսը՝ 1 միավոր։ Մելիքյանի թիմի համար Նիկոսիայում կայանալիք հանդիպումը կլինի ընթացիկ Ազգերի լիգայում առաջին արտագնա խաղը։

Հայաստանում Կիպրոս — Հայաստան հանդիպման ուղիղ հեռարձակումը կցուցադրի Առաջին ալիքը (H1)։ Ռուսաստանում հանդիպումը հնարավոր կլինի դիտել Okko TV-ով։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։