SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Շանթ Սարգսյանը Հայաստանի հավաքականին չորրորդ անընդմեջ հաղթանակը պարգևեց Շախմատի օլիմպիադա-2026-ում


Շանթ Սարգսյանը Հայաստանի հավաքականին չորրորդ անընդմեջ հաղթանակը պարգևեց Շախմատի օլիմպիադա-2026-ում
Այլ սպորտաձևեր

Հայաստանի տղամարդկանց հավաքականը շարունակում է հաղթական ընթացքը Սամարղանդում անցկացվող Շախմատի 46-րդ օլիմպիադայում։ Չորրորդ տուրում Հայաստանի հավաքականը 2,5:1,5 հաշվով հաղթեց Արգենտինային։

Հայաստանի հաղթական միավորը բերեց Շանթ Սարգսյանը (2630), որը երրորդ խաղատախտակի վրա հաղթեց Սանդրո Մարեկոյին (2551)։ Մյուս երեք խաղատախտակների վրա գրանցվեցին ոչ-ոքիներ։

Հայաստան — Արգենտինա՝ 2,5:1,5

  • Հայկ Մարտիրոսյան (2664) — Ֆաուստինո Օրո (2537)՝ 0,5:0,5
  • Ռոբերտ Հովհաննիսյան (2642) — Դիեգո Ֆլորես (2590)՝ 0,5:0,5
  • Շանթ Սարգսյան (2630) — Սանդրո Մարեկո (2551)՝ 1:0
  • Գաբրիել Սարգսյան (2610) — Ֆեդերիկո Պերես (2541)՝ 0,5:0,5

Հայաստանի հավաքականի համար սա դարձավ մրցաշարում չորրորդ անընդմեջ հաղթանակը։ Մինչ այդ Հայաստանի շախմատիստները հաղթել էին Բարբադոսի, Շոտլանդիայի և Շվեդիայի հավաքականներին։

Հինգերորդ տուրում Հայաստանի հավաքականին լուրջ փորձություն է սպասվում․ մրցակիցը կլինի Չինաստանի հավաքականը, որը համարվում է մրցաշարի գլխավոր ֆավորիտներից մեկը։

Հայաստանի կանանց հավաքականը կրեց առաջին պարտությունը

Հայաստանի կանանց հավաքականը Շախմատի օլիմպիադայի չորրորդ տուրում կրեց իր առաջին պարտությունը։ Հայ շախմատիստուհիների մրցակիցը մրցաշարի ուժեղագույն թիմերից մեկը՝ Ղազախստանի հավաքականն էր, որը հաղթեց 3:1 հաշվով։

Հայաստան — Ղազախստան՝ 1:3

  • Լիլիթ Մկրտչյան (2353) — Բիբիսարա Ասսաուբաևա (2536)՝ 0:1
  • Մարիամ Մկրտչյան (2374) — Ալուա Նուրման (2455)՝ 0,5:0,5
  • Էլինա Դանիելյան (2382) — Մերուերտ Կամալիդենովա (2413)՝ 0,5:0,5
  • Սուսաննա Գաբոյան (2179) — Էլնազ Կալիախմետ (2347)՝ 0:1

Հայաստանի հավաքականի կազմում ոչ-ոքի խաղացին Մարիամ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը, սակայն առաջին և չորրորդ խաղատախտակների վրա կրած պարտությունները թույլ չտվեցին թիմին միավոր վաստակել այս դիմակայությունում։

Հինգերորդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը կմրցի Պերուի հավաքականի հետ։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։