Հայաստանի Մ16 հավաքականը Զարգացման գավաթի առաջին խաղում պարտվեց Մալթային
Փետրվարի 24-ին Մալթայում մեկնարկել է ՈւԵՖԱ-ի Զարգացման Գավաթը մինչև 16 տարեկանների հավաքականների համար, որին մասնակցում են Հայաստանի, Մալթայի, Ֆարերյան կղզիների և Ջիբրալթարի հավաքականները։
Իր առաջին խաղում Հայաստանի Մ16 հավաքականը հանդիպեց մրցաշարի տանտերերին և նվազագույն հաշվով՝ 0:1, պարտվեց։ Միակ գոլը հանդիպման 77-րդ րոպեին խփեց մալթացի Անդրե Զամիթը։
Մրցաշարի մյուս խաղում Ջիբրալթարը և Ֆարերյան կղզիները ոչ-ոքի խաղացին՝ 1:1։ Հայաստանի հավաքականի հաջորդ հանդիպումը կլինի Ֆարերյան կղզիների ընտրանու դեմ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0