Հայաստանի հավաքականը ժամանել է Դուբլին․ առաջիկայում՝ խաղ Իռլանդիայի հետ ԱԱ-2026-ի ընտրական փուլում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հոկտեմբերի 12-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ժամանել է Դուբլին, որտեղ հոկտեմբերի 14-ին կանցկացնի ԱԱ-2026-ի ընտրական փուլի 4-րդ տուրի հանդիպումը՝ Իռլանդիայի թիմի դեմ։
Առաջիկա խաղից առաջ հայկական թիմը շարունակում է պատրաստությունը և կենտրոնացած է վերականգնման վրա՝ Հունգարիայի հետ նախորդ հանդիպումից հետո, որը ավարտվել էր 0:2 հաշվով պարտությամբ։ Իռլանդացիներն էլ իրենց հերթին պարտվել են Պորտուգալիային՝ 0:1 հաշվով։
Պաշտոնական ծրագրի շրջանակում հոկտեմբերի 13-ին՝ Երևանի ժամանակով ժամը 21:00-ին, կկայանա Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի և թիմի մի ֆուտբոլիստի մամուլի ասուլիսը։ Դրան կհաջորդի մարզման սեսիա՝ ժամը 21:30-ին՝ Դուբլինի մարզադաշտում։
Իռլանդիա – Հայաստան հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին՝ Երևանի ժամանակով 22:45-ին։