Հայաստանի Ավանդական Ուշուի Ֆեդերացիայի հավաքական կազմը

Հայաստանի Ավանդական Ուշուի ֆեդերացիայի հավաքական թիմը 29 հոգանոց կազմով ս.թ. ապրիլի 30-ից մայիսի 5-ը կմասնակցի Հունաստանի Հերակլիոն քաղաքում կայանալիք Ավանդական Ուշուի Եվրոպայի 8-րդ առաջնությանը:
Թիմը կմեկնի ՀՀ ֆեդերացիայի նախագահ Ռուստամ Ալավերդյանի գլխավորությամբ։ Մրցավարական կազմում ընդգրկված են Արամ Այդինյանը (Թաոլու) և Գոռ Տերզիկյանը (Սանդա)։ Հավաքականների մարզչական կազմը ղեկավարում են Մուշեղ Հայրապետյանը (մեծահասակներ), Գևորգ Ալիխանյանը (երիտասարդներ) և Մանուկ Մանուկյանը (երիտասարդների երկրորդ մարզիչ)։ Նրանց աջակցում են մարզիչներ Ալբերտ Բազեյանը, Կարապետ Թևոսյանը և Տարոն Ղազարյանը։
Մեծահասակների թիմը ներկայացնող մարզիկներ՝
-
Տանյա Հովհաննիսյան (Թաոլու - Չոյլիֆուտ, Շաոլին ֆան)
-
Վահան Մկրտչյան (52 կգ)
-
Ժիրայր Պետրոսյան (56 կգ)
-
Արսեն Բաղրյան (60 կգ)
-
Ռուբեն Մարգարյան (65 կգ)
-
Դավիթ Վարդանյան (70 կգ)
-
Սևակ Մուսայելյան (75 կգ)
-
Գրիգոր Տոնիկյան (80 կգ)
-
Տիգրան Գևորգյան (85 կգ)
-
Գառնիկ Գալստյան (90 կգ)
-
Ալիկ Ալավերդյան (100+ կգ)
Երիտասարդական թիմի ներկայացուցիչներ՝
-
Կարոլինա Համբարձումյան (48 կգ)
-
Մանե Եգանյան (52 կգ)
-
Կարեն Սահակյան (48 կգ)
-
Ռուբեն Մելքոնյան (52 կգ)
-
Գևորգ Բաղդասարյան (56 կգ)
-
Էրիկ Վիրաբյան (60 կգ)
-
Տիգրան Թովմասյան (65 կգ)
-
Դավիթ Բաղդասարյան (70 կգ)
-
Հրանտ Թադևոսյան (75 կգ)
Հայաստանի թիմը առաջնությանը կներկայացնի ինչպես թաոլուի (ճանաչողական վարժանքներ), այնպես էլ սանդայի (մրցակցային մենամարտեր) ձևաչափերում՝ նպատակ ունենալով արժանապատվորեն ներկայացնել Հայաստանը և վերադարձնել բազում մեդալներով։