Ռուդոլֆ Գարբոյանը դուրս եկավ ԵԱ-2026-ի կիսաեզրափակիչ և Հայաստանին ապահովեց երկրորդ մեդալը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Մինչև 50 կգ քաշային կարգում հանդես եկող հայ բռնցքամարտիկ Ռուդոլֆ Գարբոյանը դուրս եկավ Սոֆիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի 2026 թվականի առաջնության կիսաեզրափակիչ և ապահովեց առնվազն բրոնզե մեդալ։
Քառորդ եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը մրցավարների բաժանված որոշմամբ՝ 4:1 հաշվով, հաղթեց իսրայելցի Դավիդ Զահարիին։ Մրցավարների գնահատականներն էին՝ 30:27, 30:27, 29:28, 29:28 և 28:29։
Գարբոյանի համար սա մրցաշարում երկրորդ հաղթանակն էր։ Նախորդ փուլում հայ բռնցքամարտիկը հաղթել էր Պորտուգալիայի ներկայացուցչին։
Սեպտեմբերի 23-ին կայանալիք կիսաեզրափակիչում Գարբոյանը կմրցի ռուսաստանցի Բաիր Բատլաևի հետ։ Հաղթանակի դեպքում Հայաստանի ներկայացուցիչը Եվրոպայի առաջնության ոսկե մեդալի համար պայքարելու հնարավորություն կստանա։
Ռուդոլֆ Գարբոյանը 2024 թվականի Եվրոպայի Մ23 չեմպիոնն է։ 2025 թվականին նա նաև բրոնզե մեդալ է նվաճել IBA-ի հովանու ներքո անցկացված մեծահասակների աշխարհի առաջնությունում։
Գարբոյանը դարձավ Հայաստանի հավաքականի երկրորդ ներկայացուցիչը, որը Սոֆիայում ընթացող մրցաշարում դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Ավելի վաղ լավագույն քառյակ էր մտել մինչև 65 կգ քաշային Էլիդա Քոչարյանը։