Հայաստանի ծանրորդների ելույթների ժամանակացույցը՝ աշխարհի երիտասարդական առաջնությունում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականները պատրաստվում են մասնակցել Եգիպտոսի Իսմայիլիա քաղաքում կայանալիք աշխարհի երիտասարդական առաջնությանը։ Մրցաշարը կանցկացվի մայիսի 2-8-ը, իսկ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը։
Առաջնությունում Հայաստանը ներկայացնելու են կանանց և տղամարդկանց հավաքականների անդամները։ Հայ մարզասերները առաջինը մրցահարթակում կտեսնեն Արտուշ Գրիգորյանին, որը մայիսի 3-ին հանդես կգա 65 կգ քաշային կարգում։
Կանայք
- Մայիսի 5, 17:00 — 69 կգ․ Մերի Միսակյան
- Մայիսի 6, 20:00 — 77 կգ․ Աննա Ամրոյան
- Մայիսի 7, 17:00 — 86 կգ․ Էմմա Պողոսյան
Տղամարդիկ
- Մայիսի 3, 20:00 — 65 կգ․ Արտուշ Գրիգորյան
- Մայիսի 4, 17:00 — 71 կգ․ Նարեկ Գրիգորյան, Հովհաննես Հովհաննիսյան
- Մայիսի 5, 20:00 — 79 կգ․ Նարեկ Մկրտչյան
- Մայիսի 7, 20:00 — 94 կգ․ Վալերիկ Մովսիսյան
- Մայիսի 8, 12:00 — 110 կգ․ Գրիգոր Ղազարյան
- Մայիսի 8, 15:00 — +110 կգ․ Գագիկ Մկրտչյան
Հայաստանի ծանրորդների ելույթներին հնարավոր կլինի հետևել Առաջին ալիքի ուղիղ եթերում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0