SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

«Փյունիկը» հաղթեց «Արարատին». Տարախչյանը գոլ խփեց երրորդ անընդմեջ խաղում, Աֆյանը՝ առաջին անգամ ակումբի կազմում


«Փյունիկը» հաղթեց «Արարատին». Տարախչյանը գոլ խփեց երրորդ անընդմեջ խաղում, Աֆյանը՝ առաջին անգամ ակումբի կազմում
Ֆուտբոլ

«Փյունիկը» հաղթանակ տարավ «Արարատի» նկատմամբ առաջնության 4-րդ տուրի խաղում՝ հանդիպումն ավարտելով 2:0 հաշվով։

Խաղի առանցքային դրվագը տեղի ունեցավ 54-րդ րոպեին, երբ «Արարատի» պաշտպան Վարազդատ Հարոյանը հեռացվեց խաղադաշտից Պիկիսի նկատմամբ խախտման համար։ Նշանակվեց 11-մետրանոց, սակայն կիպրոսցի ֆուտբոլիստը չկարողացավ իրացնել այն։

Թվային առավելությամբ խաղալով՝ «Փյունիկը» կարողացավ կոտրել մրցակցի դիմադրությունը հանդիպման վերջնամասում։ Ընդ որում, երկու գոլերի հեղինակներն էլ փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստներն էին։

82-րդ րոպեին հաշիվը բացեց Գևորգ Տարախչյանը։ Նրա համար սա երրորդ անընդմեջ խաղն էր, որում նա գոլի հեղինակ դարձավ։ Հատկանշական է, որ բոլոր երեք հանդիպումներում էլ կիսապաշտպանը գոլ է խփել փոխարինման դուրս գալուց հետո։

Վերջնական հաշիվը ձևակերպեց Վյաչեսլավ Աֆյանը՝ խփելով իր առաջին գոլը «Փյունիկի» կազմում՝ 2:0։

«Փյունիկը» ընթացիկ առաջնությունում անցկացրել է երեք հանդիպում և վաստակել 7 միավոր։ «Արարատը» չորս տուրից հետո ունի 3 միավոր։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։