«Փյունիկը» հայտարարել է Մոմո Յանսանեի հեռանալու մասին
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Երևանի «Փյունիկը» և գվինեացի հարձակվող Մոմո Յանսանեն դադարեցրել են համագործակցությունը։ Ակումբի և 29-ամյա ֆուտբոլիստի միջև պայմանագիրը խզվել է կողմերի փոխադարձ համաձայնությամբ։
Յանսանեն «Փյունիկի» կազմը համալրել էր այս տարվա հունվարին՝ հայկական ակումբ տեղափոխվելով Կիպրոսի «Օմոնիա Արադիպուից»։
Երևանյան թիմում անցկացրած ժամանակահատվածում գվինեացի հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 22 հանդիպման։ Նրա հաշվին կա 8 գոլ և 2 գոլային փոխանցում։
«Փյունիկում» շնորհակալություն են հայտնել Մոմո Յանսանեին թիմում անցկացրած ժամանակահատվածի, պրոֆեսիոնալ վերաբերմունքի և ակումբի արդյունքներում ունեցած ներդրման համար։