SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Գեորգի Հարությունյանը խփեց իր երկրորդ գոլը մրցաշրջանում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Գեորգի Հարությունյանը խփեց իր երկրորդ գոլը մրցաշրջանում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ֆուտբոլ

«Պուշկաշ Ակադեմիան» Հունգարիայի առաջնության 6-րդ տուրի խաղում 1:2 հաշվով պարտվեց «Ֆերենցվարոշին», սակայն պահպանեց առաջատարի դիրքը մրցաշարային աղյուսակում։

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը խաղը սկսեց մեկնարկային կազմում և անցկացրեց ամբողջ հանդիպումը։ 58-րդ րոպեին հայ ֆուտբոլիստը գրավեց մրցակցի դարպասը և հավասարեցրեց հաշիվը։ Հարությունյանի համար սա երկրորդ գոլն էր մրցաշրջանում։

Սակայն արդեն 63-րդ րոպեին «Ֆերենցվարոշը» կրկին առաջ անցավ հաշվի մեջ։ Ավելացված ժամանակի երկրորդ րոպեին «Պուշկաշ Ակադեմիան» կարողացավ գրավել մրցակցի դարպասը, սակայն VAR-ի միջամտությունից հետո գոլը չեղարկվեց։

SofaScore-ը Հարությունյանի խաղը գնահատել է 7,6 միավորով․ դա երկու թիմերի ֆուտբոլիստների շրջանում երկրորդ լավագույն գնահատականն է։

Գոլից բացի, 21-ամյա պաշտպանը կատարել է 1 խլում, 2 գնդակի որսում, 3 հեռացում, 1 հարվածի արգելափակում և 3 գնդակի վերադարձ։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։