ACA 206-ի առցանց հեռարձակում՝ Ժորա Այվազյանի մասնակցությամբ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Այսօր՝ օգոստոսի 15-ին, Մոսկվայում կկայանա ACA 206 մրցաշարը, որի շրջանակում հանդես կգա հայ MMA մարտիկ Ժորա Այվազյանը (17-1)։ Կիսաթեթև քաշային կարգում նա կմենամարտի Յուսուպ Զուբարիևի (16-5) հետ։
Զուբարիև — Այվազյան մենամարտով կմեկնարկի մրցաշարի գլխավոր քարտը, որի սկիզբը նախատեսված է Մոսկվայի ժամանակով 19:00-ին։ ACA 206-ի նախնական մենամարտերը կմեկնարկեն 16:30-ին։
Պաշտոնական կշռման արարողության ժամանակ Այվազյանը կշռել է 66,75 կգ, իսկ նրա մրցակիցը՝ 66,80 կգ։
ACA 206-ի ուղիղ հեռարձակում
ACA 206 մրցաշարի ուղիղ հեռարձակմանը կարելի է հետևել ACA-MMA.org պաշտոնական կայքում, ինչպես նաև «ВКонтакте» սոցիալական ցանցում։
Մրցաշարի սկիզբը՝ Մոսկվայի ժամանակով 16:30-ին։
Գլխավոր քարտի սկիզբը՝ Մոսկվայի ժամանակով 19:00-ին։
ACA 206-ի ամբողջական մարտաքարտը
Ալիխան Վախաև — Ամիր Ալիակբարի
120,70 կգ / 112,80 կգ
Ֆարիդուն Օդիլով — Ալթինբեկ Մամաշով
84,85 կգ / 84,75 կգ
Ալի Բագով — Ալի Աբդուլխալիկով
72,10 կգ / 71,25 կգ
Բագովը գերազանցել է քաշային սահմանաչափը 0,8 կգ-ով։
Օսիմխոն Ռախմոնով — Տոմաշ Դեկ
61,65 կգ / 62,10 կգ
Պավել Վիտրուկ — Մեհրոչ Մամադշոև
62,15 կգ / 62,15 կգ
Հաֆիզ Սակիբեկով — Վիսխան Կադիրով
71,15 կգ / 72,95 կգ
Կադիրովը գերազանցել է քաշային սահմանաչափը 1,65 կգ-ով։
Յուսուպ Զուբարիև — Ժորա Այվազյան
66,80 կգ / 66,75 կգ
Վիտալի Սլիպենկո — Մայքլ Գրեյվս
78,05 կգ / 77,75 կգ
Ռասուլ Մագոմեդով — Սիդնի Աութլոու
71,30 կգ / 71,30 կգ
Ալիխան Սուլեյմանով — Դենիս Սիլվա
67,80 կգ / 66,20 կգ
Սուլեյմանովը գերազանցել է քաշային սահմանաչափը 1 կգ-ով։
Վեներ Գալիև — Ֆելիպե Ֆրոես
71,20 կգ / 71,30 կգ
Արտեմ Դամկովսկի — Էրիվան Պերեյրա
78,00 կգ / 77,95 կգ
Ամիրխան Ադաև — Պավել Գորդեև
73,95 կգ / 73,60 կգ
Սայֆուլլահ Ջաբրաիլով — Էնրիկե Բարզոլա
66,75 կգ / 66,40 կգ
Շադիդ Աբդուրզակով — Մագնուս Կոնրադո
73,15 կգ / 70,95 կգ
Աբդուրզակովը գերազանցել է քաշային սահմանաչափը 1,85 կգ-ով։
ACA 206 մրցաշարը կկայանա օգոստոսի 15-ին Մոսկվայում։ Երեկոյի գլխավոր իրադարձությունը կլինի ծանր քաշային կարգի տիտղոսային մենամարտը գործող չեմպիոն Ալիխան Վախաևի և Ամիր Ալիակբարիի միջև։