SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

«Նոան» կխաղա «Զիմբրուի» հետ, «Փյունիկը» կարող է դուրս գալ «Դեբրեցենի» դեմ. Կոնֆերենցիաների լիգայի վիճակահանության արդյունքները


«Նոան» կխաղա «Զիմբրուի» հետ, «Փյունիկը» կարող է դուրս գալ «Դեբրեցենի» դեմ. Կոնֆերենցիաների լիգայի վիճակահանության արդյունքները
Ֆուտբոլ

Հունիսի 17-ին շվեյցարական Նիոնում կայացավ Կոնֆերենցիաների լիգայի 2026/27 մրցաշրջանի որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը։ Դրա արդյունքում իրենց հավանական մրցակիցներին իմացան եվրագավաթներում Հայաստանը ներկայացնող ակումբները։

«Նոան» Կոնֆերենցիաների լիգայում պայքարը կսկսի երկրորդ փուլից։ Հայաստանի գավաթակրի մրցակիցը կլինի Մոլդովայի «Զիմբրուն»։ Երկու ակումբներն էլ մրցաշարում մեկնարկելու են հենց այս փուլից։

«Փյունիկը» Մալթայի «Մարսաքսլոկի» նկատմամբ հաղթանակի դեպքում որակավորման երկրորդ փուլում կխաղա Հունգարիայի «Դեբրեցենի» դեմ։

«Ալաշկերտը», եթե հաղթահարի Ղազախստանի «Ելիմայի» արգելքը, երկրորդ փուլում կմրցի Ռումինիայի ՉՖՌ Կլուժի հետ։ Հայաստանի ներկայացուցիչի համար սա շատ բարդ փորձություն կլինի, քանի որ Կլուժի թիմը եվրագավաթային մեծ փորձ ունի։

Կոնֆերենցիաների լիգայում իր հնարավոր մրցակցին իմացավ նաև «Արարատ-Արմենիան»։ Եթե Հայաստանի չեմպիոնը Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում պարտվի Լատվիայի «Ռիգային», ապա Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ փուլում կխաղա «Վարդար» (Հյուսիսային Մակեդոնիա) / «ԿուՊՍ» (Ֆինլանդիա) զույգի պարտվողի հետ։

Ավելի վաղ «Արարատ-Արմենիան» իմացել էր նաև Չեմպիոնների լիգայի երկրորդ փուլի իր հնարավոր մրցակցին։ «Ռիգայի» նկատմամբ հաղթանակի դեպքում հայկական ակումբը կհանդիպի «Ֆլորիана» (Մալթա) / «Շեմրոք Ռովերս» (Իռլանդիա) զույգի հաղթողի հետ։

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպումները կկայանան հուլիսի 23-ին, պատասխան խաղերը՝ հուլիսի 30-ին։

Հայկական ակումբների հնարավոր զույգերը Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ փուլում

«Նոա» — «Զիմբրու» (Մոլդովա)

«Փյունիկ» / «Մարսաքսլոկ» (Մալթա) — «Դեբրեցեն» (Հունգարիա)

«Ալաշկերտ» / «Ելիմայ» (Ղազախստան) — ՉՖՌ Կլուժ (Ռումինիա)

«Արարատ-Արմենիա» / «Ռիգա» (Լատվիա) — «Վարդար» (Հյուսիսային Մակեդոնիա) / «ԿուՊՍ» (Ֆինլանդիա) զույգի պարտվող


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։