«Նոան» հաղթեց ԲԿՄԱ-ին 19-ամյա Խուդավերդյանի գլուխգործոցի շնորհիվ և պահպանեց առաջատարի դիրքը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Նոան» առաջին հաղթանակը տարավ նոր գլխավոր մարզիչ Պաբլո Գարսիայի գլխավորությամբ։ 4-րդ տուրի խաղում Հայաստանի փոխչեմպիոնը նվազագույն հաշվով հաղթեց ԲԿՄԱ-ին՝ 1:0։
Հանդիպման միակ գոլի հեղինակը դարձավ 19-ամյա Զավեն Խուդավերդյանը։ Կիսապաշտպանը խաղադաշտ դուրս եկավ 60-րդ րոպեին՝ փոխարինելով Գոռ Մանվելյանին, իսկ 73-րդ րոպեին արդարացրեց մարզչական շտաբի վստահությունը՝ եզրային նետումից հետո տպավորիչ շրջադարձ հարվածով գրավելով մրցակցի դարպասը։
Խուդավերդյանի համար սա «Նոայի» հիմնական թիմի կազմում խփած երկրորդ գոլն էր։
81-րդ րոպեին «Նոան» կարող էր մեծացնել առավելությունը, սակայն Մարկո Լազետիչը չկարողացավ իրացնել 11-մետրանոցը։
Չորս տուրից հետո «Նոան» վաստակել է 12 միավոր և միանձնյա գլխավորում է առաջնության մրցաշարային աղյուսակը։
Հաջորդ տուրում Պաբլո Գարսիայի թիմը կհանդիպի «Արարատին», որը խաղին կմոտենա առանց որակազրկված Վարազդատ Հարոյանի։ ԲԿՄԱ-ն, իր հերթին, կմրցի «Գանձասարի» հետ։