SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Նարեկ Գրիգորյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի Մ20 չեմպիոն և սահմանեց նոր ռեկորդ


Նարեկ Գրիգորյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի Մ20 չեմպիոն և սահմանեց նոր ռեկորդ
Ծանրամարտ

Հայ ծանրորդ Նարեկ Գրիգորյանը (75 կգ) երեք ոսկե մեդալ է նվաճել Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող ծանրամարտի 2026 թվականի Եվրոպայի մինչև 20 տարեկանների (Մ20) առաջնությունում։ Հայաստանի ներկայացուցիչը հաղթել է պոկում, հրում վարժություններում և երկամարտի արդյունքով՝ սահմանելով Եվրոպայի երիտասարդական նոր ռեկորդ երկամարտում։

Հոկտեմբերի 14-ին Գրիգորյանը վստահ ելույթ է ունեցել 75 կգ քաշային կարգում՝ երկամարտում գրանցելով 322 կգ արդյունք (146+176)։ Այս ցուցանիշը նրան բերել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը, իսկ Հայաստանի հավաքականին՝ Դուրեսում ընթացող առաջնության երկրորդ մեծ ոսկե մեդալը։

Պոկում վարժությունում հայ մարզիկը հաջողությամբ կատարել է բոլոր երեք մոտեցումները՝ հաջորդաբար բարձրացնելով 140, 144 և 146 կգ։ Լավագույն արդյունքով նա զբաղեցրել է առաջին տեղը և նվաճել փոքր ոսկե մեդալը։

Հրում վարժությունում Գրիգորյանը նույնպես լավագույնն է եղել՝ հաջողությամբ բարձրացնելով 170 և 176 կգ ծանրաձողերը։ Այսպիսով, հայ ծանրորդն իր ելույթն ավարտել է երեք ոսկե մեդալով։

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Հովհաննես Հովհաննիսյանը մեկ քայլ է հեռու մնացել մրցանակային պատվանդանից։ Պոկում վարժությունում նա բարձրացրել է 134 կգ, իսկ հրումում՝ 165 կգ։ Երկամարտի 299 կգ արդյունքով Հովհաննիսյանը զբաղեցրել է չորրորդ տեղը։

Ծանրամարտի Եվրոպայի Մ20 առաջնության 2026 թվականի արդյունքները

Տղամարդիկ, 75 կգ քաշային կարգ

  1. Նարեկ Գրիգորյան (Հայաստան) — 322 կգ (146+176)

  2. Մաքսիմ Բերեժնի (Ուկրաինա) — 311 կգ (143+168)

  3. Անդրեյ Սկլեզ (Ուկրաինա) — 310 կգ (142+168)

  4. Հովհաննես Հովհաննիսյան (Հայաստան) — 299 կգ (134+165)

Գրիգորյանը 11 կգ-ով գերազանցել է իր ամենամոտ մրցակցին՝ ուկրաինացի Մաքսիմ Բերեժնիին։ Երրորդ տեղը զբաղեցրել է Ուկրաինայի մեկ այլ ներկայացուցիչ՝ Անդրեյ Սկլեզը, որն իր հայրենակցին զիջել է ընդամենը մեկ կիլոգրամով։

Այսպիսով, Հայաստանի հավաքականը շարունակում է հաջող ելույթները Ալբանիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնությունում։ Ավելի վաղ Հայաստանի համար առաջին մեծ ոսկե մեդալը նվաճել էր Ալեքսանդրա Գրիգորյանը (57 կգ)՝ դառնալով Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոն։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։