SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Միրկո Վուչինիչ. Հայաստանի դեմ խաղը մեկնարկային կազմ ընտրելը ամենադժվարն է


Միրկո Վուչինիչ. Հայաստանի դեմ խաղը մեկնարկային կազմ ընտրելը ամենադժվարն է
Ֆուտբոլ

Մոնտենեգրոյի հավաքականի գլխավոր մարզիչ ՄիրԿո Վուչինիչը խոսել է թիմի վիճակի մասին Ազգերի լիգայի չորրորդ տուրում Հայաստանի դեմ հանդիպումից առաջ։ Մասնագետի խոսքով՝ խիտ խաղացանկի պատճառով ֆուտբոլիստների մոտ հոգնածություն է կուտակվել, ինչը զգալիորեն դժվարացնում է մեկնարկային կազմի ընտրությունը։

Հայաստանի դեմ հանդիպումը Մոնտենեգրոյի համար կլինի չորրորդ խաղը 11 օրվա ընթացքում։ Նախորդ երեք հանդիպումներում Վուչինիչը խաղադաշտ է դուրս բերել 22 ֆուտբոլիստի, սակայն նույնիսկ մեծ ծանրաբեռնվածության պայմաններում շատ խաղացողներ շարունակում են հավակնել մեկնարկային կազմում տեղ ունենալուն։

«Այս հանդիպումն առանձնահատուկ է, քանի որ նախորդ երեք խաղերում մենք շատ ուժ ենք ծախսել։ Ես խնդիր ունեմ՝ բոլորը ցանկանում են խաղալ։ Մոտիվացիան այնքան բարձր է, որ նույնիսկ հոգնած ֆուտբոլիստները ցանկանում են դուրս գալ խաղադաշտ։ Ինձ համար սա ամենադժվար հանդիպումն է մեկնարկային 11-ին ընտրելու տեսանկյունից», — հայտարարել է Վուչինիչը։

Մոնտենեգրոյի հավաքականի գլխավոր մարզիչը նաև կոչ է արել թիմին ուշադրություն չդարձնել վերջին արդյունքների շուրջ ստեղծված ոգևորությանը։ Երեք տուրից հետո «բազեները» երեք հաղթանակ են տարել և միանձնյա գլխավորում են C2 խումբը։

Վուչինիչը նշել է, որ Հայաստանի դեմ առաջին խաղում գրանցած հաջողությունն արդեն պետք է թողնել անցյալում։ Սեպտեմբերի 28-ին Երևանում Մոնտենեգրոն հաղթել էր 3:2 հաշվով՝ հաղթական գոլը խփելով 89-րդ րոպեին։

«Յուրաքանչյուր հանդիպում տարբերվում է նախորդից։ Կարծում եմ՝ Երևանում մենք ավելի լավն էինք և արժանիորեն վաստակեցինք երեք միավոր։ Բայց հիմա դա պետք է մոռանալ։ Ամեն օրը նոր մարտահրավեր է բերում և պահանջում կրկին ապացուցել սեփական մակարդակը», — ավելացրել է գլխավոր մարզիչը։

Մոնտենեգրոյի հավաքականի կիսապաշտպան Մարկո Յանկովիչը նույնպես ուշադրություն է հրավիրել թիմերի ֆիզիկական վիճակի վրա։ Նրա կարծիքով՝ բարձր տեմպին դիմանալու ֆուտբոլիստների պատրաստվածությունը կարող է դառնալ հանդիպման առանցքային գործոններից մեկը։

Չնայած հնարավոր ռոտացիային՝ Մոնտենեգրոն մտադիր է շարունակել հաղթական շարքը և պահպանել խմբում 100-տոկոսանոց արդյունքը։

Մոնտենեգրո — Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 5-ին Պոդգորիցայում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։