SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

«Միլանը» չի բաց թողնում «Ինտերին». կամային հաղթանակ Կոմոյում


«Միլանը» չի բաց թողնում «Ինտերին». կամային հաղթանակ Կոմոյում
Ֆուտբոլ 💬 Comment

«Միլանը» արտագնա շատ ծանր հաղթանակ տարավ «Կոմոյի» նկատմամբ՝ 3:1 հաշվով, և շարունակում է հետապնդել «Ինտերին» Սերիա Ա-ի չեմպիոնական պայքարում։ Մասիմիլիանո Ալեգրիի թիմը ցուցադրեց բնավորություն, դիմացավ մրցակցի հզոր ճնշմանը և գրեթե լիովին օգտագործեց իր պահերը։

Խաղի սկիզբը ավելի ակտիվ անցկացրին տանտերերը և արդեն 10-րդ րոպեին բացեցին հաշիվը․ Մարկ-Օլիվեր Քեմպֆը ճշգրիտ եզրափակեց փոխանցումը՝ ստիպելով «ռոսսոներիներին» հետապնդողի դերում հայտնվել։ «Կոմոն» հանդիպման մեծ մասում ավելի վտանգավոր էր՝ կատարելով 18 հարված դարպասին, մինչդեռ «Միլանը»՝ ընդամենը 7։

Հանդիպման գլխավոր հերոսը դարձավ Ադրիեն Ռաբիոն։ Առաջին խաղակեսի վերջում ֆրանսիացին վաստակեց 11-մետրանոց, որը վստահորեն իրացրեց Քրիստոֆեր Նկունկուն։ Ընդմիջումից հետո «Միլանը» համբերատար սպասում էր իր հնարավորությանը և այն եկավ։ 55-րդ րոպեին Ռաֆայել Լեաոն կատարեց շքեղ փոխանցում, իսկ Ռաբիոն հզոր հարվածով առաջ մղեց հյուրերին։ Իսկ արդեն 88-րդ րոպեին կիսապաշտպանը հեռահար հարվածով կետ դրեց խաղին՝ ձևակերպելով դուբլ։

Առանձին պետք է նշել Մայք Մենյանի խաղը։ «Միլանի» դարպասապահը կատարեց 8 սեյվ և մի քանի անգամ փրկեց թիմին վճռորոշ պահերին։ Հատկապես ակտիվ էր Նիկոլաս Պասը․ «Կոմոյի» կիսապաշտպանը ութ անգամ հարվածեց դարպասին, որոնցից չորսը չեզոքացրեց Մենյանը, իսկ մեկ դրվագում Պասը գնդակը ուղարկեց խաչաձողին։

Como - Milan

«Միլանը» Սերիա Ա-ում չի պարտվում արդեն 19 հանդիպում անընդմեջ․ միակ պարտությունը գրանցվել է առաջին տուրում՝ «Կրեմոնեզեի» դեմ։ Բացի այդ, «ռոսսոներիները» տպավորիչ են հանդես գալիս թոփ-10 թիմերի դեմ․ ոչ-ոքի է գրանցվել միայն «Յուվենտուսի» և «Ատալանտայի» հետ, մնացած բոլոր հանդիպումները ավարտվել են հաղթանակով։ Վեցերորդ տեղը զբաղեցնող «Կոմոն» նույնպես այս ցանկում է։

20 տուրից հետո «Ինտերը» ունի 46 միավոր, «Միլանը»՝ 43, իսկ «Նապոլին»՝ 40։ Սերիա Ա-ի չեմպիոնական պայքարը շարունակվում է։

Հիշեցնենք, որ երեկ «Ինտերը» հաղթել է «Լեչչեին» (0:1), իսկ «Նապոլին» ոչ-ոքի է խաղացել «Պարմայի» հետ (0:0)։

Playstake Casino

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Telegram Sportaran

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2025 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։