Միխայիլ Գրիգորյանը դարձել է IBF-ի վարկածով աշխարհի երիտասարդական չեմպիոն
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Կրասնոդարից 23-ամյա անպարտելի բռնցքամարտիկ Միխայիլ Գրիգորյանը պրոֆեսիոնալ ռինգում տարավ իր տասներորդ հաղթանակը և նվաճեց IBF Youth Light թափուր տիտղոսը։
Տիտղոսային մենամարտը կայացավ Նաբերեժնիե Չելնիում անցկացված IBA 20 բռնցքամարտի երեկոյի շրջանակում։ Գրիգորյանի մրցակիցն էր Ուգանդան ներկայացնող Հենրի Օտբեան (10-2)։
Բռնցքամարտիկներն անցկացրին նախատեսված բոլոր տասը ռաունդները։ Մենամարտի ավարտին մրցավարները միաձայն հաղթանակը շնորհեցին Գրիգորյանին՝ 100:90, 100:90 և 99:91 հաշիվներով։
Այսպիսով, Միխայիլ Գրիգորյանը պահպանեց անպարտելի կարգավիճակը՝ իր պրոֆեսիոնալ ռեկորդը հասցնելով 10 հաղթանակի 10 մենամարտում (10-0), և դարձավ IBF-ի երիտասարդական չեմպիոնական տիտղոսի կրող։