Եղիշե Մելիքյանն ու Էդուարդ Սպերցյանը սեպտեմբերի 24-ին հանդես կգան Հայաստանի և Լատվիայի հանդիպումից առաջ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն ու թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը Լատվիայի դեմ Ազգերի լիգայի մեկնարկային խաղից առաջ կպատասխանեն լրագրողների հարցերին։ Նախախաղային մամուլի ասուլիսը կսկսվի սեպտեմբերի 24-ին՝ ժամը 17:30-ին, Երևանի Հանրապետական մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում։
Ժամը 18:00-ին Հայաստանի հավաքականը կանցկացնի նախախաղային մարզումը։ Դրա առաջին 15 րոպեն բաց կլինի հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչների համար։
Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչ Պաոլո Նիկոլատոն և թիմի ֆուտբոլիստներից մեկը լրագրողների հետ կհանդիպեն ժամը 20:10-ին։ Լատվիայի հավաքականը Երևանում նախախաղային մարզում չի անցկացնի։
Հայաստան — Լատվիա հանդիպումը Ազգերի լիգայի C2 խմբում կկայանա սեպտեմբերի 25-ին՝ Հանրապետական մարզադաշտում։ Խաղը կսկսվի Երևանի ժամանակով ժամը 20:00-ին։