Փյունիկ» — «Սարդարապատ» հանդիպումը հետաձգվել է մարզադաշտում առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի Պրեմիեր լիգայի 2026/27 մրցաշրջանի 3-րդ տուրի «Փյունիկ» — «Սարդարապատ» հանդիպումը, որը պետք է կայանար այսօր՝ օգոստոսի 16-ին, հետաձգվել է։
Ինչպես հայտնում է Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը, պատճառը «Ֆուտբոլի ակադեմիա» մարզադաշտում առաջացած տեխնիկական խնդիրներն են, որտեղ պետք է անցկացվեր հանդիպումը։
Խաղը հետաձգելու որոշումն ընդունվել է երկու ակումբների փոխադարձ համաձայնությամբ։
«Փյունիկ» — «Սարդարապատ» հանդիպման անցկացման նոր ամսաթիվը կհայտարարվի լրացուցիչ։