SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Կիպրոս — Հայաստան հանդիպումը կսպասարկի ֆիննական մրցավարական բրիգադը


Կիպրոս — Հայաստան հանդիպումը կսպասարկի ֆիննական մրցավարական բրիգադը
Ֆուտբոլ

Հայտնի է դարձել Ազգերի լիգայի երրորդ տուրի՝ Կիպրոսի և Հայաստանի հավաքականների միջև հանդիպումը սպասարկող մրցավարական բրիգադը։

Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել 34-ամյա ֆինն Մոհամադ Ալ-Էմարան։ Նախկինում նա սպասարկել է Ֆինլանդիայի առաջնության հանդիպումներ, ինչպես նաև աշխատել է միջազգային մրցաշարերում, այդ թվում՝ Եվրոպայի լիգայի և Կոնֆերենցիաների լիգայի խաղերում։

Ալ-Էմարային եզրերում կօգնեն նրա հայրենակիցներ Տուրկկա Վալյակկան և Միկա Լամպուն։

VAR համակարգի պատասխանատուները կլինեն լեհ մրցավարներ Պավել Մալեցը և Կորնել Պաշկևիչը։

Կիպրոս — Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 2-ին Նիկոսիայում։ Խաղի մեկնարկը՝ Երևանի ժամանակով 20:00-ին։

Հայաստանի հավաքականի համար սա կլինի Ազգերի լիգայի ընթացիկ խաղարկության երրորդ հանդիպումը։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։