Հայաստան — Չեռնոգորիա հանդիպումը կսպասարկի իսպանական մրցավարական անձնակազմը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի երկրորդ տուրի Հայաստան — Չեռնոգորիա հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել 43-ամյա իսպանացի Խոսե Լուիս Մունուերա Մոնտերոն։ Խաղը կկայանա սեպտեմբերի 28-ին Երևանի Հանրապետական մարզադաշտում։
Մունուերա Մոնտերոն սպասարկում է Իսպանիայի առաջնության հանդիպումները և աշխատել է նաև Կոնֆերենցիաների լիգայում։ Այս մրցաշրջանում նա եղել է «Բարսելոնա» — «Ռասինգ» խաղի գլխավոր մրցավարը։ Հանդիպումն ավարտվել է 7:2 հաշվով, իսկ մրցավարը երեք 11-մետրանոց է նշանակել հօգուտ կատալոնական թիմի։ Երկուսն իրացրել է Ռաֆինյան, իսկ Լամին Յամալի հարվածը հետ է մղել դարպասապահը։
Հայաստան — Չեռնոգորիա հանդիպման մրցավարական անձնակազմը․
- Գլխավոր մրցավար՝ Խոսե Լուիս Մունուերա Մոնտերո։
- Գլխավոր մրցավարի օգնականներ՝ Դիեգո Սանչես Ռոխո և Ադրիան Դիաս Գոնսալես։
- Չորրորդ մրցավար՝ Միգել Սեսմա Էսպինոսա։
- Տեսաօգնական մրցավար (VAR)՝ Վալենտին Գոմես։
- VAR-ի օգնական՝ Միգել Անխել Օրտիս Արիաս։