SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Մարկո Լազետիչը գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել Սերբիայի Մ21 հավաքականի կազմում


Մարկո Լազետիչը գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել Սերբիայի Մ21 հավաքականի կազմում
Ֆուտբոլ

Երևանի «Նոայի» հարձակվող Մարկո Լազետիչը արդյունավետ խաղ է անցկացրել Սերբիայի երիտասարդական հավաքականի կազմում՝ Իրաքի Մ23 հավաքականի դեմ ընկերական խաղում։

Սերբիայի Մ21 հավաքականը վստահ հաղթանակ է տարել 3:0 հաշվով։ Լազետիչը խաղադաշտ է դուրս եկել ընդմիջումից հետո և հասցրել է աչքի ընկնել միանգամից երկու արդյունավետ գործողությամբ՝ գոլ խփելով և գոլային փոխանցում կատարելով։

Սա Սերբիայի Մ21 և Իրաքի Մ23 հավաքականների միջև երկրորդ ընկերական հանդիպումն էր։ Առաջին խաղը ևս ավարտվել էր սերբական թիմի՝ 3:0 հաշվով հաղթանակով։

Հաջորդ հանդիպումները Սերբիայի Մ21 հավաքականը կանցկացնի հոկտեմբերի 2-ին և 5-ին։ Երկու ընկերական խաղերում էլ սերբ երիտասարդների մրցակիցը կլինի Ռուսաստանի Մ21 հավաքականը։

«Նոայի» կազմում «Միլանի» նախկին ֆուտբոլիստն արդեն խփել է 4 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։