«Նոայի» խաղացող Մարկո Լազետիչը հրավիրվել է Սերբիայի մինչև 21 տարեկանների հավաքական
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Նոայի» հարձակվող Մարկո Լազետիչը հերթական հրավերն է ստացել Սերբիայի Մ21 հավաքականից։ Սերբիայի երիտասարդական հավաքականը չորս ընկերական հանդիպում կանցկացնի Իրաքի Մ23 և Ռուսաստանի Մ21 հավաքականների դեմ, իսկ Լազետիչը ընդգրկվել է առաջիկա հանդիպումների հայտացուցակում։
22-ամյա հարձակվողի համար սա վերադարձ է Սերբիայի երիտասարդական հավաքականի ճամբար։ Ավելի վաղ նա 10 հանդիպում է անցկացրել Սերբիայի Մ21 հավաքականի կազմում։

Լազետիչը լավ մարզավիճակում է նաև ակումբային մակարդակում։ Ընթացիկ մրցաշրջանում սերբ ֆուտբոլիստը «Նոայի» կազմում արդեն դարձել է 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Հարձակվողը նշել է, որ ուրախ է ազգային թիմի հերթական հրավերի համար, ինչպես նաև ընդգծել է «Նոայի» կազմում իր վերջին արդյունավետ խաղի կարևորությունը։
«Ինձ համար շատ կարևոր է կրկին հրավիրվել Սերբիայի Մ21 հավաքական։ Իսկ պահեստայինների նստարանից դուրս գալ և օգնել թիմին վաստակել երեք միավոր՝ հիանալի զգացողություն է», — ասել է Մարկո Լազետիչը։
Հայաստանի առաջնության վերջին խաղում՝ «Վանի» դեմ, Լազետիչը խաղադաշտ դուրս եկավ ընդմիջումից հետո և դարձավ հանդիպման գլխավոր հերոսներից մեկը։ Սերբ հարձակվողը գոլ խփեց և կատարեց գոլային փոխանցում, իսկ «Նոան» հաղթեց 2:0 հաշվով։
Հիշեցնենք, որ «Նոայից» Հայաստանի հավաքական են հրավիրվել նաև Սերգեյ Մուրադյանն ու Գոռ Մանվելյանը՝ Ազգերի լիգայի առաջիկա հանդիպումների համար։