SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Մարալ Արթինը տուգանային հարվածից գոլ է խփել և օգնել «Ալ-Հիմմային» դուրս գալ Սաուդյան Արաբիայի գավաթի քառորդ եզրափակիչ


Մարալ Արթինը տուգանային հարվածից գոլ է խփել և օգնել «Ալ-Հիմմային» դուրս գալ Սաուդյան Արաբիայի գավաթի քառորդ եզրափակիչ
Ֆուտբոլ

Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Մարալ Արթինը դարձել է գոլի հեղինակ և օգնել «Ալ-Հիմմային» 5:3 հաշվով հաղթել «Ալ-Ուլային» Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կանանց գավաթի 2026/27 մրցաշրջանի 1/8 եզրափակիչում։

Հանդիպումը կայացել է նոյեմբերի 13-ին՝ Մեդինայում, «Օհուդ» ակումբի մարզադաշտում։ Սաուդյան Արաբիայի երկրորդ ուժեղագույն դիվիզիոնում հանդես եկող «Ալ-Հիմման» կարողացել է պայքարից դուրս թողնել բարձրագույն լիգայի ներկայացուցչին։

Դաշտի տերերը 29-րդ րոպեին բացել են հաշիվը, սակայն ընդամենը երկու րոպե անց Մարալ Արթինը վերականգնել է հավասարակշռությունը՝ աչքի ընկնելով տուգանային հարվածից կատարած ուղիղ հարվածով։

Հայ ֆուտբոլիստուհու գոլից հետո «Ալ-Հիմման» տիրել է նախաձեռնությանը։ Հանդիպման գլխավոր հերոսուհին դարձել է ալժիրցի կիսապաշտպան Խուլուդ Ուերնանին, որը ձևակերպել է հեթ-տրիկ։ Հաղթողների կազմում ևս մեկ գոլ խփել է Ֆաթիմա Սուֆյանին։

«Ալ-Ուլա» — «Ալ-Հիմմա»՝ 3:5

«Ալ-Հիմմայի» գոլերը՝ Մարալ Արթին (31), Խուլուդ Ուերնանի (42, 53, 87), Ֆաթիմա Սուֆյանի (55)։

Այս հաղթանակի շնորհիվ «Ալ-Հիմման» իր պատմության մեջ առաջին անգամ դուրս է եկել Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կանանց գավաթի քառորդ եզրափակիչ։ Ավելին, թիմը դարձել է երկրորդ դիվիզիոնի առաջին ներկայացուցիչը, որին հաջողվել է հասնել մրցաշարի այս փուլ։

Քառորդ եզրափակիչում Մարալ Արթինի թիմը կմրցի գավաթի գործող հաղթող «Ալ-Նասրի» հետ։

Հայաստանի հավաքականի ավագի համար այս գոլն արդեն հինգերորդն էր ընթացիկ մրցաշրջանում։ Արթինը շարունակում է հաջողությամբ հանդես գալ Սաուդյան Արաբիայում և իր ներդրումն ունենալ թիմի արդյունքներում։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։