Մանվել Խնձրցյան — Եվրոպայի առաջնություն 2026-ի բրոնզե մեդալակիր
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ազատ ոճի ըմբիշ Մանվել Խնձրցյանը նվաճել է 2026 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը՝ մինչև 57 կգ քաշային կարգում։ Սա մարզիկի երկրորդ բրոնզե մեդալն է մեծահասակների մայրցամաքային առաջնություններում։
Երրորդ տեղի համար գոտեմարտում Խնձրցյանը ցուցադրեց կամք և հաղթելու ձգտում։ Հանդիպման ընթացքում պարտվելով սերբ ըմբիշ Ազամատ Տուսկաևին 1:6 հաշվով՝ նա կարողացավ շրջել պայքարի ընթացքը, հավասարեցնել հաշիվը և հասնել վաղաժամ հաղթանակի՝ 18:6։
Մրցաշարի ընթացքում Տիրանայում Խնձրցյանը վստահ հաղթեց մի քանի մրցակիցների՝ հաղթելով գերմանացի Հորստ Լեհրին (12:6) և ռումինացի Ռազվան Կովաչին (12:1)։ Սակայն կիսաեզրափակչում հայ մարզիկը պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Մուսեա Մեխտիխանովին՝ 0:5 հաշվով։
Այս քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն դարձավ ադրբեջանցի ըմբիշ Իսլամ Բազարգանովը, ով եզրափակչում հաղթեց Մեխտիխանովին։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0