SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Ինչպես և որտեղ դիտել Բրատիսլավայում ըմբշամարտի Մ20 աշխարհի առաջնությունը․ առցանց հեռարձակում


Ինչպես և որտեղ դիտել Բրատիսլավայում ըմբշամարտի Մ20 աշխարհի առաջնությունը․ առցանց հեռարձակում
Ըմբշամարտ

Այսօր՝ օգոստոսի 16-ին, Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկում է մինչև 20 տարեկան մարզիկների ըմբշամարտի 2026 թվականի աշխարհի առաջնությունը։ Մրցաշարը կշարունակվի մինչև օգոստոսի 23-ը։ Մեդալների համար կպայքարեն հունահռոմեական, կանանց և ազատ ոճի ըմբշամարտի ներկայացուցիչները։

Մ20 աշխարհի առաջնության ուղիղ հեռարձակումները հասանելի կլինեն United World Wrestling-ի պաշտոնական UWW+ հարթակում։ Հեռարձակումները դիտելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել ծառայությանը։

ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ Մ20 ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԱՌՑԱՆՑ ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄ

  • • VK-ի UWW TV ալիքում՝ առանց մեկնաբանի,
  • Sportaran Telegram-ալիքում, որտեղ հատուկ ուշադրություն կդարձվի հայ ըմբիշների ելույթներին,
  • • Թարմ հղումները կհրապարակվեն նաև մեր TELEGRAM ալիքում։

Առաջին օրը՝ օգոստոսի 16-ին, գորգ դուրս կգան մինչև 63, 77, 87 և 130 կգ քաշային կարգերի ըմբիշները։ Հայաստանի հավաքականից մեդալների համար պայքարն առաջինը կսկսեն Ալեքս Մարգարյանը, Սամվել Տերտերյանը, Յուրիկ Պետրոսյանը և Սեյրան Կիրակոսյանը։

Հունահռոմեական ըմբշամարտի Մ20 աշխարհի առաջնության վիճակահանության արդյունքներին կարելի է ծանոթանալ այստեղ։ Մարզիկների՝ գորգ դուրս գալու հերթականությունը հասանելի է arena.uww.org կայքում։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։