Հայտնի են Հայաստան — Մոլդովա խաղի մեկնարկային կազմերը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Քիչ անց Երևանում կմեկնարկի Հայաստանի և Մոլդովայի ազգային հավաքականների միջև ընկերական հանդիպումը։ Խաղը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին։
Այս պահին արդեն հայտնի են երկու թիմերի մեկնարկային կազմերը։
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը
Միշև — Պիլոյան, Հարությունյան, Բուենո — Դավիդյան, Հովհաննիսյան, Սպերցյան, Տիկնիզյան — Շաղոյան, Գրիգորյան, Միրանյան։
Մոլդովայի հավաքականի մեկնարկային կազմը
Չելյադնիկ — Ռևենկո, Կուկոս, Բաբոգլո, Գերասիմենկո, Ֆորով — Ստինա, Բոգաչուկ, Բոդիստյանու — Պոստոլակի, Պերչուն։
Եղիշե Մելիքյանի թիմի համար սա հունիսյան երկրորդ ընկերական հանդիպումն է Ղազախստանի դեմ խաղից հետո։