Հայտնի են Հայաստան — Ղազախստան խաղի մեկնարկային կազմերը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Երևանում հաշված րոպեներ անց կմեկնարկի Հայաստանի և Ղազախստանի հավաքականների ընկերական հանդիպումը։ Խաղը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին։
Այս պահին արդեն հայտնի են երկու թիմերի մեկնարկային կազմերը։
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը
Օգնեն Չանչարևիչ — Կամո Հովհաննիսյան, Էրիկ Փիլոյան, Խուլիո Բուենո, Նաիր Տիկնիզյան — Էդուարդ Սպերցյան (Ա), Գեորգի Հարությունյան, Կառլեն Հովհաննիսյան — Արթուր Սերոբյան, Հրանտ-Լեոն Ռանոս, Արթուր Միրանյան։
Ղազախստանի հավաքականի մեկնարկային կազմը
Զարուցկի — Ալիպ, Աշիրբեկ, Կուատ, Կասիմ, Կենժեբեկ, Սամորոդով, Վորոգովսկի, Սատպաև, Օրազով։
Հայաստանի հավաքականը հանդիպումը կանցկացնի կապույտ մարզահագուստով, իսկ Ղազախստանը խաղադաշտ դուրս կգա դեղին մարզահագուստով։
Եղիշե Մելիքյանի թիմի համար սա հունիսյան առաջին ընկերական հանդիպումն է։ Ղազախստանի հետ խաղից հետո Հայաստանի հավաքականը կմրցի նաև Մոլդովայի հետ։
