SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Իվուն 27-ամյակը նշեց գոլով և գոլային փոխանցմամբ «Ռուբինի» հաղթական խաղում


Իվուն 27-ամյակը նշեց գոլով և գոլային փոխանցմամբ «Ռուբինի» հաղթական խաղում
Ֆուտբոլ

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն գոլ խփեց և գոլային փոխանցում կատարեց Ռուսաստանի առաջնության՝ «Ակրոնի» դեմ խաղում։ «Ռուբինը» հաղթեց 3:0 հաշվով, իսկ Իվուն ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։

Խաղի օրը Իվուն դարձավ 27 տարեկան։ Հանդիպումից առաջ նրան շնորհավորեցին Կազանի ակումբի պաշտոնական ալիքում։ Իվուն խաղաց ամբողջ հանդիպումը, իր միակ հարվածով գոլ խփեց և Sofascore-ից ստացավ 8,7 գնահատական։ Կիսապաշտպանը նաև հաղթեց գետնային ութ մենապայքարներից վեցում, իսկ նրա նկատմամբ չորս անգամ խախտեցին կանոնները։

«Ակրոնի» կազմում ամբողջ հանդիպումն անցկացրեց Հայաստանի հավաքականի մեկ այլ կիսապաշտպան՝ Կառլեն Հովհաննիսյանը։ Նա կատարեց մեկ առանցքային փոխանցում, հաղթեց օդային չորս մենապայքարներից երեքում և ստացավ 6,6 գնահատական։

Իվուի և Հովհաննիսյանի վիճակագրությունը «Ռուբին» – «Ակրոն» խաղում

Ուգոչուկվու Իվու

  • Խաղաժամանակ՝ 90+ րոպե
  • Հարվածներ՝ 1
  • Գոլեր՝ 1
  • Գոլային փոխանցումներ՝ 1
  • Առանցքային փոխանցումներ՝ 1
  • Ստեղծած գոլային հնարավորություններ՝ 1
  • Ճշգրիտ փոխանցումներ՝ 29 (88%)
  • Հաջող դրիբլինգներ՝ 1-ը 2-ից
  • Գնդակի կորուստներ՝ 6
  • Նրա նկատմամբ կանոնների խախտումներ՝ 4
  • Գնդակի խլումներ՝ 1
  • Փոխանցումների ընդհատումներ՝ 2
  • Գնդակի վերադարձներ՝ 6
  • Հաղթած գետնային մենապայքարներ՝ 6-ը 8-ից
  • Հաղթած օդային մենապայքարներ՝ 1-ը 2-ից
  • Sofascore-ի գնահատականը՝ 8,7

Կառլեն Հովհաննիսյան

  • Խաղաժամանակ՝ 90+ րոպե
  • Առանցքային փոխանցումներ՝ 1
  • Ճշգրիտ փոխանցումներ՝ 22 (71%)
  • Հաջող դրիբլինգներ՝ 1-ը 1-ից
  • Գնդակի կորուստներ՝ 12
  • Գնդակի խլումներ՝ 1
  • Վտանգավոր գոտուց հեռացրած գնդակներ՝ 3
  • Գնդակի վերադարձներ՝ 2
  • Հաղթած գետնային մենապայքարներ՝ 2-ը 7-ից
  • Հաղթած օդային մենապայքարներ՝ 3-ը 4-ից
  • Sofascore-ի գնահատականը՝ 6,6

Տեսանյութ


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։