ԵԱ-2026-ի առաջին օրվա արդյունքները ձյուդոյում
Ապրիլի 16-ին Վրաստանի մայրաքաղաքում՝ Թբիլիսիում, մեկնարկեց ձյուդոյի 2026 թվականի Եվրոպայի առաջնությունը։ Առաջին մրցումային օրը մեդալներ խաղարկվեցին չորս քաշային կարգերում՝ տղամարդկանց մինչև 60 և 66 կգ, ինչպես նաև կանանց մինչև 48 և 52 կգ։
Ֆրանսիայի հավաքականը դարձավ օրվա գլխավոր հաղթողը՝ նվաճելով երկու ոսկե մեդալ։ Մեկական «ոսկի» գրանցեցին նաև Ռուսաստանի և Կոսովոյի հավաքականները։
Հայաստանի հավաքականի կազմում տատամի դուրս եկան երեք մարզիկներ, սակայն թիմին չհաջողվեց մեդալ նվաճել։ Պատվանդանին ամենամոտը Դավիթ Աբրահամյանն էր (66 կգ), որը պարտվեց բրոնզե մեդալի համար մենամարտում։
ԵԱ-ի առաջին օրվա արդյունքները
Տղամարդիկ
60 կգ
- Լուկա Մխեիձե (Ֆրանսիա)
- Գեորգի Սարդալաշվիլի (Վրաստան)
- Իցհակ Աշպիզ (Իսրայել) և Ահմադ Յուսիֆով (Ադրբեջան)
66 կգ
- Մուրադ Չոպանով (Ռուսաստան)
- Լուուկաս Սահա (Ֆինլանդիա)
- Թուրան Բայրամով (Ադրբեջան) և Վալիդ Խյար (Ֆրանսիա)
Կանայք
48 կգ
- Շիրին Բուկլի (Ֆրանսիա)
- Սաբինա Գիլյազովա (Ռուսաստան)
- Մարինա Վորոբյովա (Ռուսաստան) և Լաուրա Մարտինես (Իսպանիա)
52 կգ
- Դիստրիա Կրասնիկի (Կոսովո)
- Ամանդին Բուշար (Ֆրանսիա)
- Արիանե Տորո Սոլեր (Իսպանիա) և Օդետտե Ջուֆրիդա (Իտալիա)
Մրցաշարի երկրորդ օրը մեդալներ կխաղարկվեն երեք քաշային կարգերում՝
- Տղամարդիկ՝ մինչև 73 կգ
- Կանայք՝ մինչև 57 կգ և մինչև 63 կգ
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
1