Ազատ ոճի ըմբշամարտի Մ20 Եվրոպայի առաջնություն 2026․ Հայաստանը նվաճեց թիմային բրոնզը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հուլիսի 12-ին Սկոպյեում (Հյուսիսային Մակեդոնիա) ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի Մ20 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։ Հայաստանի հավաքականը 118 միավորով զբաղեցրեց երրորդ տեղը թիմային հաշվարկում։
Հայ ըմբիշները մրցաշարում նվաճեցին վեց մեդալ՝ երկու արծաթ և չորս բրոնզ։ Երեք մեդալ նվաճվեց մրցումների վերջին օրը։ Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ) դարձավ արծաթե մեդալակիր՝ եզրափակիչում պարտվելով Իսմայիլ Խանիևին (Ռուսաստան), իսկ Գագիկ Ղազարյանը (61 կգ) և Հենրիկ Այկյանը (125 կգ) հաղթեցին բրոնզե մեդալի համար գոտեմարտերում։
Թիմային հաշվարկի հաղթող դարձավ Ռուսաստանի հավաքականը՝ վաստակելով 194 միավոր։ Ռուս ազատ ոճայինները նվաճեցին հինգ ոսկե, մեկ արծաթե և երեք բրոնզե մեդալ։
Երկրորդ տեղը զբաղեցրեց Ադրբեջանը՝ 170 միավորով։ Ադրբեջանի հավաքականը նվաճեց երկու ոսկե, երկու արծաթե և չորս բրոնզե մեդալ։ Մեկական ոսկե մեդալ նվաճեցին նաև Գերմանիայի, Վրաստանի և Մոլդովայի ներկայացուցիչները։
Հայաստանի հավաքականի մեդալակիրները Մ20 Եվրոպայի առաջնությունում
Արծաթ
- Արեն Հայրապետյան՝ 65 կգ
- Ռազմիկ Եփրեմյան՝ 86 կգ
Բրոնզ
- Սաշա Պետրոսյան՝ 57 կգ
- Գագիկ Ղազարյան՝ 61 կգ
- Նարեկ Նիկողոսյան՝ 79 կգ
- Հենրիկ Այկյան՝ 125 կգ
Ազատ ոճի ըմբշամարտի Մ20 Եվրոպայի առաջնության արդյունքները
Մինչև 57 կգ
- Մագոմեդ-Սալյահ Օզդամիրով (Ռուսաստան)
- Էբուբեքիր Գյուր (Թուրքիա)
- Սաշա Պետրոսյան (Հայաստան) և Մուհամմադ Իսմայիլով (Ադրբեջան)
Մինչև 61 կգ
- Ուսման Ինդիրբաև (Ռուսաստան)
- Ջամալ Աբբասով (Ադրբեջան)
- Գագիկ Ղազարյան (Հայաստան) և Նուրեթթին Կապալ (Թուրքիա)
Մինչև 65 կգ
- Մաքսիմ Դիմով (Մոլդովա)
- Արեն Հայրապետյան (Հայաստան)
- Խիզիր Դասիև (Ֆրանսիա) և Բաշիր Վերդիև (Ադրբեջան)
Մինչև 70 կգ
- Հաջի Քարիմով (Ադրբեջան)
- Բայսանգուր Բիթմուրզաև (Ֆրանսիա)
- Ռամազան Աբդուլկադիրով (Ռուսաստան) և Իոնուց Տրիբոյ (Մոլդովա)
7-րդ տեղ՝ Դավիթ Դավթյան (Հայաստան)
Մինչև 74 կգ
- Մանուել Վագին (Գերմանիա)
- Նուրլան Աղազադա (Ադրբեջան)
- Ինալ Չելդիև (Ռուսաստան) և Ումութ Ուսլու (Թուրքիա)
7-րդ տեղ՝ Վլադիմիր Ազարյան (Հայաստան)
Մինչև 79 կգ
- Մագոմեդ Ալիբախարչիև (Ռուսաստան)
- Բոգդան Օլեքսիենկո (Ուկրաինա)
- Նարեկ Նիկողոսյան (Հայաստան) և Յասին Ուզուն (Թուրքիա)
Մինչև 86 կգ
- Իսմայիլ Խանիև (Ռուսաստան)
- Ռազմիկ Եփրեմյան (Հայաստան)
- Մոհամմադ Աբասզադա (Ադրբեջան) և Արթուր Կոստյուկ (Ուկրաինա)
Մինչև 92 կգ
- Արթուր Տոգոև (Ռուսաստան)
- Էյյուփ Չեթին (Թուրքիա)
- Սանդրո Կուրաշվիլի (Վրաստան) և Դարիուս Սաս (Ռումինիա)
11-րդ տեղ՝ Նարեկ Իկիլիկյան (Հայաստան)
Մինչև 97 կգ
- Կոնստանտինե Պետրիաշվիլի (Վրաստան)
- Ասխաբ Դադաև (Ֆրանսիա)
- Շամիլ Տամբիև (Ռուսաստան) և Ֆարհադ Սուլեյմանլի (Ադրբեջան)
8-րդ տեղ՝ Հակոբ Հակոբյան (Հայաստան)
Մինչև 125 կգ
- Յուսիֆ Դուրսունով (Ադրբեջան)
- Սոսլան Գաբուև (Ռուսաստան)
- Ալեքսանդրե Աբրամիշվիլի (Վրաստան) և Հենրիկ Հայկյան (Հայաստան)
Թիմային հաշվարկ
- Ռուսաստան՝ 194 միավոր
- Ադրբեջան՝ 170
- Հայաստան՝ 118
- Թուրքիա՝ 111
- Վրաստան՝ 79

Այսպիսով, Հայաստանի հավաքականն ազատ ոճի ըմբշամարտի Մ20 Եվրոպայի առաջնությունն ավարտեց վեց մեդալով և թիմային հաշվարկի բրոնզով։
Ավելի վաղ Սկոպյեում ավարտվել էր հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարը, որտեղ Հայաստանի հավաքականը զբաղեցրել էր երկրորդ տեղը։