«Ինտերը» հաղթեց «Ֆեյենորդին» առաջին խաղում
Photo by Mattia Ozbot - Inter/Inter via Getty Images
«Ինտերը» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում 2:0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Ֆեյենորդի» նկատմամբ՝ զգալիորեն մեծացնելով հաջորդ փուլ անցնելու իր հնարավորությունները։
Մարկուս Թյուրամը բացեց խաղի հաշիվը՝ Նիկոլո Բարելլայի փոխանցումից հետո։ Երկրորդ կեսում Լաուտարո Մարտինեսը կրկնապատկեց «Ինտերի» առավելությունը։ Բացի այդ, Միլանի ակումբը 11 մետրանոց հարվածի իրավունք ստացավ, սակայն Պյոտր Ժելինսկին չկարողացավ իրացնել այն։
Հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղին չմասնակցեց և մնաց պահեստայինների նստարանին։
Մեկնարկային կազմեր:
«Ֆեյենորդ»՝ Վելենրոյթեր — Միտչել, Բելեն, Հանցկո, Բուենո — Հաջի Մուսա, Սմալ, Մոդեր — Օսման, Կարրանսա (Ուեդա, 59), Պայշաո։
«Ինտեր»՝ Մարտինես — Պավար, Աչերբի, Դե Վրեյ (Բիսսեկ, 72), Դյումֆրիս, Բաստոնի — Բարելլա (Ֆրատտեզի, 72), Ասլլանի (Չալհանօղլու, 81), Ժելինսկի — Մարտինես (Արնաուտովիչ, 81), Թյուրամ (Թարեմի, 62)։
Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մարտի 11-ին։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0