SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հարվի Սարաջյանը գոլային փոխանցում կատարեց «Օրլանդո Սիթիի»՝ «Ֆիլադելֆիայի» դեմ խաղում


Հարվի Սարաջյանը գոլային փոխանցում կատարեց «Օրլանդո Սիթիի»՝ «Ֆիլադելֆիայի» դեմ խաղում
Ֆուտբոլ

21-ամյա վինգեր Հարվի Սարաջյանը գոլային փոխանցում կատարեց MLS-ի՝ «Ֆիլադելֆիա Յունիոնի» դեմ արտագնա խաղում։ «Օրլանդո Սիթին» պարտվեց 2:4 հաշվով։

Սարաջյանը փոխարինման մտավ երկրորդ խաղակեսում։ 90-րդ րոպեին նա գնդակն ուղարկեց տուգանային հրապարակի կենտրոն, որտեղից Մարտին Օխեդան խփեց հյուրերի երկրորդ գոլը։ Այդ պահին «Օրլանդոն» պարտվում էր 1:4 հաշվով։ Ավելի վաղ հյուրերից աչքի էր ընկել Իվան Անգուլոն, իսկ տանտերերի կազմում հեթ-տրիկ էր ձևակերպել Միլան Իլոսկին։

Սա Սարաջյանի երկրորդ գոլային փոխանցումն է հիմնական թիմի կազմում այս մրցաշրջանում։ Ավելի վաղ նա խփել էր նաև իր առաջին գոլը MLS-ում։ MLS NEXT Pro-ում հանդես եկող «Օրլանդո Սիթի B»-ի կազմում վինգերն ունի յոթ գոլ և վեց գոլային փոխանցում։ Սարաջյանը միացել է ակումբին այն բանից հետո, երբ «Օրլանդոն» նրան ընտրել է MLS-ի 2026 թվականի դրաֆթի ընդհանուր հինգերորդ համարով։ Ֆուտբոլիստն ունի հայկական արմատներ և չի բացառում Հայաստանի հավաքականում հանդես գալու հնարավորությունը։ Orlando City

27 խաղից հետո «Օրլանդո Սիթին» ունի 34 միավոր։

ВИДЕО:


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։