Գևորգ Դիարբյանը պայմանագիր է կնքել Birmingham Legion FC ակումբի հետ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Ամերիկյան Birmingham Legion FC ակումբը, որը հանդես է գալիս USLC լիգայում, հայտարարել է 24-ամյա վինգեր Գևորգ Դիարբյանի հետ պայմանագիր կնքելու մասին։ Հայ ֆուտբոլիստը կմիանա թիմին 2026 թվականի մրցաշրջանի մեկնարկից առաջ և նախատեսվում է, որ կդառնա «սև-ոսկեգույնների» հարձակման գծի կարևորագույն խաղացողներից մեկը։
Վերջին մեկ տարին Դիարբյանը անցկացրել է New England Revolution II թիմում, որը հանդես է գալիս MLS NEXT Pro լիգայում։ 2025 մրցաշրջանում նա դարձել է թիմի առաջատարներից մեկը՝ գրանցելով 13 արդյունավետ գործողություն (8 գոլ և 5 գոլային փոխանցում), ինչպես նաև գլխավորել է ակումբի վիճակագրությունը հարվածների և դարպասին ուղղված հարվածների քանակով։ Նրա ակտիվությունն ու դարպասին միտված խաղը նրան դարձրել են առաջնության ամենանշանավոր ֆուտբոլիստներից մեկը։
Ռոդ Այլենդ նահանգի ծնունդ Դիարբյանը նախկինում հանդես է եկել նաև New England Revolution-ի հիմնական կազմում՝ ձեռք բերելով կարևոր փորձ MLS-ի մակարդակում։ Նա հայտնի է իր արագությամբ, մեկ-մեկ խաղացողին շրջանցելու ունակությամբ և մրցակցի պաշտպանությանը մշտական ճնշում գործադրելու կարողությամբ։ Դիարբյանը ակտիվ է ոչ միայն հարձակման ժամանակ, այլ նաև օգնում է պաշտպանությունում՝ ցուցադրելով բարձր ինտենսիվություն ամբողջ հանդիպման ընթացքում։
Բիրմինգհեմում հույս ունեն, որ վինգերի շարժունակությունն ու ագրեսիվ խաղաոճը կավելացնեն թիմի հարձակման բազմազանությունը և կօգնեն ավելի արդյունավետ բացել մրցակիցների խիտ պաշտպանությունը։
Legion FC-ի առաջին պաշտոնական հանդիպումը կկայանա մարտի 8-ին՝ USLC լիգայի շրջանակում, որը ԱՄՆ-ում երկրորդ ուժեղագույն լիգան է։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0