SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Համլետ Մանուկյանը հաղթեց Փարիզի աշխարհի մարտահրավերի գավաթի փուլում, Արթուր Ավետիսյանը նվաճեց արծաթ


Համլետ Մանուկյանը հաղթեց Փարիզի աշխարհի մարտահրավերի գավաթի փուլում, Արթուր Ավետիսյանը նվաճեց արծաթ
Այլ սպորտաձևեր

Հայաստանի մարմնամարզիկները երկու մեդալ նվաճեցին Փարիզում անցկացված աշխարհի մարտահրավերի գավաթի փուլում։ 18-ամյա Համլետ Մանուկյանը հաղթեց նժույգթափի վարժությունում, իսկ Արթուր Ավետիսյանը երկրորդ տեղը զբաղեցրեց օղակների եզրափակչում։

Մանուկյանի ելույթը գնահատվեց 15,200 միավոր։ Արծաթե մեդալը նվաճեց իտալացի Գաբրիելե Տարգետտան (15,000), իսկ բրոնզը՝ ամերիկացի Բրենդոն Դանգը (14,700)։

Օգոստոսին կայացած Եվրոպայի առաջնության եզրափակչում Մանուկյանը զիջել էր Տարգետտային․ հայ մարմնամարզիկը 15,000 միավորով նվաճել էր արծաթը, իսկ իտալացին հաղթել էր 15,133 միավորով։ Փարիզում Մանուկյանը շրջանցեց մրցակցին և ավելի բարձր գնահատական ստացավ, քան Տարգետտայի՝ Եվրոպայի առաջնությունում հաղթանակ ապահոված արդյունքն էր։

Օղակների եզրափակչում Եվրոպայի գործող չեմպիոն Արթուր Ավետիսյանը վաստակեց 14,533 միավոր։ Նա հաղթող Իլյա Զայկային զիջեց ընդամենը 0,033 միավորով։ Երրորդ տեղը զբաղեցրեց Ադրբեջանը ներկայացնող Նիկիտա Սիմոնովը (14,133)։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։