SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հայաստան — Ադրբեջան եզրափակիչը Բռնցքամարտի Աշխարհի գավաթում՝ Բրազիլիայում


Հայաստան — Ադրբեջան եզրափակիչը Բռնցքամարտի Աշխարհի գավաթում՝ Բրազիլիայում
Բռնցքամարտ 💬 Comment

Այսօր հայ բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը (+90 կգ) դուրս կգա ռինգ՝ մասնակցելու 2026 թվականի Բռնցքամարտի Աշխարհի գավաթի եզրափակչին, որը անցկացվում է Բրազիլիայում։ Վճռորոշ մենամարտում նրան կմրցակցի Ադրբեջանի ներկայացուցիչ Մուհամմադ Աբդուլլաևը։

Չալոյանը վստահորեն անցել է մրցաշարային ուղին․

  • 1/8 եզրափակչում հաղթել է բրազիլացի Ժոել Ռամոսին
  • 1/4 եզրափակչում առավելության է հասել թուրք Իլյաս Մութախիտի նկատմամբ
  • Կիսաեզրափակչում հաղթել է Ուզբեկստանի աշխարհի փոխչեմպիոն Ջահոնգիր Զակիրովին

Հայ գերծանրքաշայինը մրցաշարի եզրափակիչներում Հայաստանի հավաքականի միակ ներկայացուցիչն է։

Եզրափակիչ մենամարտերը կմեկնարկեն այսօր գիշեր՝ Բրազիլիայի ժամանակով ժամը 16:00-ին։ Ուղիղ հեռարձակումը հասանելի կլինի YouTube-ում։


Աշխարհի գավաթ 2026-ի բոլոր եզրափակիչ զույգերը (Ring A)

Սեսիա 13 (11:00)

48 կգ (կ)՝ Ֆարզոնա Ֆոզիլովա (Ուզբեկստան) — Ֆատիմա Էրերա (Մեքսիկա)
55 կգ (տ)՝ Ռաֆայել Լոզանո Սերրանո (Իսպանիա) — Ցզյամաո Չժան (Չինաստան) (walkover)
54 կգ (կ)՝ Յունման Գան (Չինաստան) — Սառա Չիրկովիչ (Սերբիա)
60 կգ (տ)՝ Լուիս Գաբրիել (Բրազիլիա) — Սալիմ Էլիս Բեյ (ԱՄՆ)
60 կգ (կ)՝ Ռեբեկա Սանտոս (Բրազիլիա) — Վիկտորիա Գրաֆեևա (Ղազախստան)
70 կգ (տ)՝ Կայան Ռեյս (Բրազիլիա) — Դամիան Դուրկաչ (Լեհաստան)
70 կգ (կ)՝ Լյու Յան (Չինաստան) — Լեկեյշա Պերգոլիտի (Ավստրալիա)
75 կգ (տ)՝ Տաուան Սիլվա (Բրազիլիա) — Սայդջամշիդ Ջաֆարով (Ադրբեջան)
80 կգ (կ)՝ Սոֆիա Սյորենսեն (Նորվեգիա) — Էմիլիա Կոտերսկա (Լեհաստան)
90 կգ (տ)՝ Իսայաս Ֆիլյո (Բրազիլիա) — Էմմանուել Ռեյես Պլա (Իսպանիա)

Սեսիա 14 (16:00)

51 կգ (կ)՝ Ռոման Մուլաի (Ֆրանսիա) — Սինյու Ցի (Չինաստան)
50 կգ (տ)՝ Իսսամ Բենսայյար (Մարոկկո) — Սուբհան Մամեդով (Ադրբեջան)
57 կգ (կ)՝ Վլադիսլավա Կուխտա (Հունգարիա) — Օմայլին Ալկալա (Վենեսուելա)
65 կգ (տ)՝ Յուրի Ֆալկաո (Բրազիլիա) — Սիոն Նիշիյամա (Ճապոնիա)
65 կգ (կ)՝ Այդա Աբիկեևա (Ղազախստան) — Նավբախոր Խամիդովա (Ուզբեկստան)
80 կգ (տ)՝ Գաբրիել Վեոչիչ (Խորվաթիա) — Վանդերլեյ Պերեյրա (Բրազիլիա)
75 կգ (կ)՝ Բարբարա Սանտոս (Բրազիլիա) — Սուննիվա Հոֆստադ (Նորվեգիա)
85 կգ (տ)՝ Կաուե Բելինի (Բրազիլիա) — Սուլթանբեկ Այբարուլի (Ղազախստան)
81+ կգ (կ)՝ Ժոֆիա Սզիրա (Հունգարիա) — Վալերիա Ակսենովա (Ղազախստան)
+90 կգ (տ)՝ Դավիթ Չալոյան (Հայաստան) — Մուհամմադ Աբդուլլաև (Ադրբեջան)


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։