ՀՖՖ-ն ստեղծել է Հայաստանի Մ20 հավաքական. Ջորկաեֆը թիմին կտանի Տաշքենդի մրցաշար
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ձևավորել է երկրի մինչև 20 տարեկանների հավաքականը և այն վստահել Միշա Ջորկաեֆին։ Մարզիչը վերադառնում է հավաքականի հետ աշխատանքին Մ19 թիմի անհաջող ելույթից հետո։
Սեպտեմբերի 25-ից 29-ը նոր թիմը ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում։ Հոկտեմբերի 1-ին այն կմեկնի Տաշքենդ, որտեղ ընկերական մրցաշարում կհանդիպի Ուզբեկստանի, Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի հավաքականներին։
Հրավիրված 26 ֆուտբոլիստների թվում է ռուսական «Կոսմոսի» հեռանկարային պաշտպան Վանիկ Սուքիասյանը։ Հայտացուցակում ընդգրկվել է նաև Իսպանիայում հանդես եկող, «Փյունիկի» սան Արամե Մինասյանը։
Հայաստանի Մ20 հավաքականի խաղացանկը
- Հոկտեմբերի 2, 17:00 — Ուզբեկստան — Հայաստան
- Հոկտեմբերի 4, 14:00 — Ռուսաստան — Հայաստան
- Հոկտեմբերի 6, 14:00 — Սաուդյան Արաբիա — Հայաստան
Հայաստանի Մ20 հավաքականի կազմը
Դարպասապահներ․ Արտյոմ Դավիդով (ԲԿՄԱ), Վաչե Գաբրիելյան («Սարդարապատ»), Սարգիս Դերձակյան («Միկա»)։
Պաշտպաններ․ Արթուր Միքայելյան («Գանձասար»), Գոռ Գրիգորյան, Գոռ Վասիլյան, Մարատ Բաբայան (երեքն էլ՝ «Նոա-2»), Վանիկ Սուքիասյան («Կոսմոս»), Կարեն Հովակիմյան (ԲԿՄԱ), Ժորա Դադամյան («Ուրարտու»), Արման Իսայան, Արամ Բարխուդարյան (երկուսն էլ՝ ԲԿՄԱ-2)։
Կիսապաշտպաններ․ Գագիկ Հովհաննիսյան, Արտակ Գալստյան (երկուսն էլ՝ ԲԿՄԱ-2), Արման Առաքելյան, Հարություն Մանուկյան, Արթուր Մանուկյան, Սեդրակ Մովսիսյան (բոլորն էլ՝ ԲԿՄԱ), Մարտին Գալստյան («Փյունիկ-2»), Գոռ Մանուկյան, Վահե Հովհաննիսյան (երկուսն էլ՝ «Ուրարտու-2»), Նարեկ Ալեքսանյան («Օլիմպիա»), Սարգիս Շահվերդյան («Արարատ-Արմենիա»)։
Հարձակվողներ․ Սուրեն Կիրակոսյան, Արշակ Պետրոսյան (երկուսն էլ՝ ԲԿՄԱ), Արամե Մինասյան («Մուրսիա»)։
Հոկտեմբերի սկզբին հանդիպումներ կանցկացնեն նաև Հայաստանի մյուս երիտասարդական հավաքականները։ Մ19 հավաքականը կմրցի Էստոնիայի հետ, իսկ Մ21 հավաքականը Իտալիայի և Չեռնոգորիայի դեմ կանցկացնի իր ընտրական փուլի վերջին խաղերը։