Էդմոնդ Գուկասյանը գոլային փոխանցում կատարեց «Ասսիրիսկայի» առաջին խաղում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մարտի 30-ին մեկնարկեց Շվեդիայի երրորդ լիգայի (Ettan Norra) նոր մրցաշրջանը։ Առաջին տուրում իր նոր թիմի՝ «Ասսիրիսկա Ֆյորենինգենի» կազմում մեկնարկեց 21-ամյա կիսապաշտպան Էդմոնդ Գուկասյանը։
Հայ ֆուտբոլիստը օգնեց իր թիմին փրկել հանդիպումը, իսկ «Ստոկհոլմ Ինտերի» դեմ խաղն ավարտվեց 1-1 հաշվով։
56-րդ րոպեին Գուկասյանը հիանալի հեռահար փոխանցում կատարեց հարձակվող Ջերոմ Թիբլինգին, որը վստահորեն իրացրեց մեկ դիմ մեկ դուրս գալը։
Գուկասյանը մի քանի օր առաջ էր միացել «Ասսիրիսկային»՝ մինչ այդ հանդես գալով նույն լիգայի «Վասալունդ» թիմում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0