SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Էդմեն Շահբազյանը պարտվեց Բրենդան Ալենին UFC Vegas 118-ում


Էդմեն Շահբազյանը պարտվեց Բրենդան Ալենին UFC Vegas 118-ում
MMA

UFC-ի հայ մարտիկ Էդմեն Շահբազյանը պարտություն կրեց UFC Vegas 118 մրցաշարում։ Միջին քաշային կարգի մենամարտում նա միաձայն որոշմամբ զիջեց Բրենդան Ալենին՝ 27-30, 27-30, 28-29։

Մենամարտը տևեց բոլոր երեք ռաունդները և գրեթե ամբողջությամբ անցավ կանգնած դիրքում։ Ալենը գործում էր մի փոքր ավելի արագ, ավելի դիպուկ և կայուն՝ հաստատելով UFC-ի միջին քաշային կարգի թոփ-5-ի մարտիկի իր կարգավիճակը։ Շահբազյանը փորձում էր պատասխանել և որոշ պահերի գտնում էր իր հնարավորությունները, սակայն մրցակիցը մեծ մասի դրվագներում մի փոքր ավելի լավն էր։

Վիճակագրության համաձայն՝ մարտիկները գրեթե հավասար քանակությամբ նշանակալի հարվածներ են հասցրել՝ 88-ը 84-ի դիմաց՝ Ալենի օգտին։ Ամերիկացու առավելությունը նվազագույն էր, սակայն բավական նկատելի՝ մրցավարների համար։ Ամենամոտը երկրորդ ռաունդն էր․ մրցավարներից մեկը այն տվել էր Շահբազյանին։

Էդմենի համար այս պարտությունը հատկապես ցավալի էր, քանի որ այն ընդհատեց նրա երեք անընդմեջ հաղթանակների շարքը։ Ալենի հետ մենամարտից առաջ հայ միջինքաշայինը կրկին լավ ընթացք էր հավաքել և հնարավորություն ստացել կտրուկ մոտենալ UFC-ի վարկանիշային աղյուսակի վերին հատվածին, սակայն թոփ-5-ի մրցակցին հաղթահարել չհաջողվեց։

Հաղթանակից հետո Բրենդան Ալենը հայտարարեց, որ ցանկանում է մենամարտել UFC-ի չեմպիոն Շոն Ստրիքլենդի հետ։

«Ցանկանում եմ հանդիպել Շոն Ստրիքլենդի հետ։ Ես հաղթեցի նրա տղային, հիմա նրա հերթն է», — մենամարտից հետո ասաց Ալենը՝ նկատի ունենալով Շահբազյանին, որը մարզվում է Շոնի հետ։

Allen - Shahbazyan


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։