SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Էդիկ Մարտիրոսյանը՝ պատանիների ՄՄԱ-ի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր


Էդիկ Մարտիրոսյանը՝ պատանիների ՄՄԱ-ի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
MMA

Հայ մարզիկ Էդիկ Մարտիրոսյանը բրոնզե մեդալ է նվաճել խառը մենամարտերի IMMAF 2026 աշխարհի առաջնությունում, որն անցկացվում է Աբու Դաբիում։

Մարտիրոսյանը հանդես է եկել մինչև 83,9 կգ քաշային կարգում՝ մինչև 17 տարեկան պատանիների ավագ տարիքային խմբում։ Մեդալի ճանապարհին Հայաստանի հավաքականի ներկայացուցիչը տարել է երեք հաղթանակ՝ հաջորդաբար առավելության հասնելով Ռուսաստանի, Հարավային Աֆրիկայի և Սլովակիայի ներկայացուցիչների նկատմամբ։

Կիսաեզրափակիչում հայ մարզիկը հանդիպել է ռուսաստանցի Ահմեդ Մագոմեդովի հետ և զիջել ապագա աշխարհի չեմպիոնին՝ մրցաշարն ավարտելով բրոնզե մեդալով։

Հայաստանի հավաքականի համար սա արդեն երրորդ մեդալն է IMMAF 2026 աշխարհի առաջնությունում։ Ավելի վաղ հայ մարզիկները նվաճել էին մեկ ոսկե և մեկ բրոնզե մեդալ։

Էդիկ Մարտիրոսյանը ներկայացնում է Goris Fight Club-ը։ Նրա մարզիչն է Ժորա Թումանյանը։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։