SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Ջանես Նազարյանը կկատարի «Փյունիկ» — «Վան» հանդիպման խորհրդանշական առաջին հարվածը


Ջանես Նազարյանը կկատարի «Փյունիկ» — «Վան» հանդիպման խորհրդանշական առաջին հարվածը
Ըմբշամարտ

Մինչև 17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն Ջանես Նազարյանը կլինի Հայաստանի առաջնության «Փյունիկ» — «Վան» հանդիպման պատվավոր հյուրը։

Հայ ըմբիշը կմասնակցի հանդիպման մեկնարկից առաջ կայանալիք հանդիսավոր արարողությանը և կկատարի խաղի խորհրդանշական առաջին հարվածը։

Վերջերս Նազարյանը փայլուն ելույթ ունեցավ Բաքվում կայացած մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունում՝ նվաճելով ոսկե մեդալ և իր կարիերայում երկրորդ անգամ դառնալով աշխարհի չեմպիոն այս տարիքային խմբում։

«Փյունիկ» — «Վան» հանդիպումը կկայանա օգոստոսի 9-ին՝ Ավանի ֆուտբոլի ակադեմիայում։ Խաղի սկիզբը՝ ժամը 17:00-ին։

Երկրպագուներին սպասում ենք մարզադաշտում՝ միասին ողջունելու մեր չեմպիոնին և աջակցելու թիմերին Հայաստանի առաջնության խաղում։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։