SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Երկու հայ ըմբիշ դուրս է եկել Բրատիսլավայում ընթացող Մ20 ԱԱ-ի կիսաեզրափակիչ


Երկու հայ ըմբիշ դուրս է եկել Բրատիսլավայում ընթացող Մ20 ԱԱ-ի կիսաեզրափակիչ
Ըմբշամարտ

Օգոստոսի 16-ին Բրատիսլավայում մեկնարկել է հունահռոմեական ըմբշամարտի մինչև 20 տարեկանների 2026 թվականի աշխարհի առաջնությունը։ Մրցումային առաջին օրը գորգ են դուրս եկել 63, 77, 87 և 130 կգ քաշային կարգերի ըմբիշները։

Հայաստանը ներկայացրել է չորս մարզիկ։ Նրանցից երկուսը՝ Սամվել Տերտերյանը (77 կգ) և Յուրիկ Պետրոսյանը (87 կգ), հաջողությամբ հաղթահարել են քառորդ եզրափակիչ փուլը և դուրս եկել կիսաեզրափակիչ։

Տերտերյանը մրցաշարը սկսել է եգիպտացի Մոհամեդ Իբրահիմի նկատմամբ վստահ հաղթանակով՝ 8:0։ 1/8 եզրափակիչում հայ ըմբիշը 6:0 հաշվով հաղթել է ամերիկացի Լեյստեր Բոուլինգին, իսկ քառորդ եզրափակիչում ոչ մի հնարավորություն չի տվել հունգարացի Զալան Տոպլակին՝ 5:0։

Կիսաեզրափակիչում Տերտերյանը կմրցի Վրաստանի ներկայացուցիչ Գեորգի Գոգելավշվիլիի հետ։

Յուրիկ Պետրոսյանը նույնպես վստահ է անցկացրել առաջին գոտեմարտերը։ 1/8 եզրափակիչում նա ժամանակից շուտ՝ 8:0 հաշվով հաղթել է Ղրղզստանի ներկայացուցիչ Միրսաիդ Յունուսովին, իսկ քառորդ եզրափակիչում 5:1 հաշվով առավելության է հասել իրանցի Ամիրհոսեյն Նեմատզադեի նկատմամբ։

Կիսաեզրափակիչում Պետրոսյանը կմրցի ավստրիացի Պաուլ Մայերի հետ, որն այսօր արդեն հաղթել է երկու հայի՝ Լիտվան ներկայացնող Տիգրան Մանուկյանին և Ռուսաստանը ներկայացնող Մանվել Հարությունյանին։

Մինչև 63 կգ քաշային կարգում Ալեքս Մարգարյանը երկու հաղթանակ է տարել, սակայն քառորդ եզրափակիչում 4:12 հաշվով պարտվել է իրանցի Ալի Ղարիբիին։

Մինչև 130 կգ քաշային կարգում Սեյրան Կիրակոսյանը պայքարն ավարտել է 1/8 եզրափակիչում՝ 0:9 հաշվով պարտվելով Ալի Իլյասովին։

Հայ ըմբիշների արդյունքներն այս պահի դրությամբ

63 կգ

1/16 եզրափակիչ․ Ալեքս Մարգարյան — Իոնիտ Մերեուտա (Ռումինիա) — 10:4
1/8 եզրափակիչ․ Ալեքս Մարգարյան — Լևենտե Ֆիգե (Հունգարիա) — 2:1
1/4 եզրափակիչ․ Ալեքս Մարգարյան — Ալի Ղարիբի (Իրան) — 4:12

77 կգ

1/16 եզրափակիչ․ Սամվել Տերտերյան — Մոհամեդ Իբրահիմ (Եգիպտոս) — 8:0
1/8 եզրափակիչ․ Սամվել Տերտերյան — Լեյստեր Բոուլինգ (ԱՄՆ) — 6:0
1/4 եզրափակիչ․ Սամվել Տերտերյան — Զալան Տոպլակ (Հունգարիա) — 5:0

Կիսաեզրափակիչում Տերտերյանը կմրցի Գեորգի Գոգելավշվիլիի (Վրաստան) հետ։

87 կգ

1/8 եզրափակիչ․ Յուրիկ Պետրոսյան — Միրսաիդ Յունուսով (Ղրղզստան) — 8:0
1/4 եզրափակիչ․ Յուրիկ Պետրոսյան — Ամիրհոսեյն Նեմատզադե (Իրան) — 5:1

Կիսաեզրափակիչում Պետրոսյանը կմրցի Պաուլ Մայերի (Ավստրիա) հետ, որն այսօր արդեն հաղթել է երկու հայի՝ Լիտվան ներկայացնող Տիգրան Մանուկյանին և Ռուսաստանը ներկայացնող Մանվել Հարությունյանին։

130 կգ

1/8 եզրափակիչ․ Սեյրան Կիրակոսյան — Ալի Իլյասով — 0:9


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։