Կոնգոյի ԴՀ-ն միավոր խլեց Պորտուգալիայից ԱԱ-2026-ի մեկնարկում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության և Պորտուգալիայի հավաքականները ոչ-ոքի խաղացին Աշխարհի 2026 թվականի առաջնության խմբային փուլի առաջին տուրում։
K խմբի հանդիպումն ավարտվեց 1։1 հաշվով։
Պորտուգալիան արագ առաջ անցավ հաշվի մեջ. հանդիպման հաշիվը գլխի հարվածով բացեց Ժոաու Նևեշը։ Սակայն Կոնգոյի ԴՀ-ն կարողացավ պատասխանել դեռ մինչև ընդմիջումը։ Առաջին խաղակեսի վերջնամասում Յոան Վիսան դարձավ գոլի հեղինակ և իր հավաքականին պատմական արդյունք պարգևեց։
Այս գոլը դարձավ Կոնգոյի ԴՀ-ի առաջին գոլը աշխարհի առաջնությունների պատմության մեջ։ Բացի այդ, աֆրիկյան հավաքականը վաստակեց իր առաջին միավորը աշխարհի առաջնությունում՝ մրցաշարին 52 տարվա ընդմիջումից հետո վերադառնալուց հետո։
Երկրորդ խաղակեսում Պորտուգալիան փորձեց ճնշում գործադրել և հաղթանակի հասնել, սակայն աֆրիկյան թիմը դիմացավ ու պահեց ոչ-ոքին։
Այս խմբում հանդես են գալիս նաև Կոլումբիայի և Ուզբեկստանի հավաքականները, որոնք իրենց հանդիպումը կանցկացնեն ավելի ուշ։
Նշենք, որ հայկական «Նոա» ակումբի դարպասապահ Թիմոթի Ֆայուլուն Կոնգոյի ԴՀ-ի հայտացուցակում էր, սակայն մնաց պահեստայինների նստարանին։